Հայաստանի պետական սահմանին ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ է հայտնաբերվել

© AFP 2023 / Karen MinasyanАрмянский военнослужащий на боевой позиции
Армянский военнослужащий на боевой позиции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանը պատրաստ է դիակը փոխանցել ադրբեջանական կողմին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` վերոնշյալ զինծառայողը հանդիսանում է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի:

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում:

Դեպքի հետ կապված այլ մանրամասները ճշտվում են:

 

Լրահոս
0