ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. ««Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը շուրջ 20 մլն դոլարի պարտքեր ունի:
Թերթը նշում է, որ պարտքատերերը փորձում են ստանալ այդ գումարը, բայց վերջինս պարտքի մարումը հետաձգելու համար շատ պրիմիտիվ հնարքի է դիմել՝ ասելով, որ 2018-ի ապրիլից հետո նշանակվելու է փոխվարչապետ:
«Սակայն նրանք, որոնք տեղյակ են, որ Արգամիչի ասածն իրականության հետ որևէ աղերս չունի, փորձում են ստանալ գումարը՝ առաջնորդվելով «էս պահին» սկզբունքով կամ տարբեր միջնորդների միջոցով»,- գրում է թերթը: