Կարեն Կարապետյանը պատվիրեց պատվիրել

© Sputnik / Asatur YesayantsКарен Карапетян
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում պետական գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց պատվերներ ներկայացնել կառավարության նախաձեռնությամբ ստեղծված, բայց առանց կառավարության պատվերի մնացած հիմնադրամին։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. 2011թ-ին կառավարության որոշմամբ ստեղծված «Օրենսդրական կարգավորումների ազգային կենտրոն» հիմնադրամը մնացել է առանց կառավարության աջակցության։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պետական գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարելով պետական պատվերներ իջեցնել հիմնադրամին։

«Ինձ մոտ այն տպավորությունն է, որ մեր հիմնադրամը երբեմն ինքն է որոշում, թե ինչ օրենսդրական վերլուծություններ ու առաջարկություններ անի»,- ասաց Կարապետյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ կառավարությունն է հիմնադրամի ստեղծողն ու կառավարությունն է հանդիսանում դրա հիմնական պատվիրատուն։

Իրականում, սակայն, վարչապետի դիտարկմամբ, հակառակ պատկերն է: Կարապետյանի խոսքով, պետական կառույցներն առավել հաճախ առանց լուրջ հիմնավորումների մերժում են և չեն ընդունում հիմնադրամի ներկայացրած օրենսդրական կարգավորումների առաջարկները։

Լրահոս
0