Սերժ Սարգսյանը մեկնում է Բրյուսել. Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի՞

© European Union NewsroomПрезидент Армении Серж Саргсян и президент ЕС Дональд Туск
Президент Армении Серж Саргсян и президент ЕС Дональд Туск - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելու կհանդիպի Բելգիայի թագավորի ու վարչապետի հետ։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 23-ին, աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում նոյեմբերի 23-24-ը կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովներին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Այցի շրջանակում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա նաև Բելգիայի Թագավոր Ֆիլիպի և վարչապետ Շառլ Միշելի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի 24-ին ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովում ակնկալվում է, որ կստորագրվի Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը:

 

 

Լրահոս
0