Սարգսյան. Ադրբեջանը կարող է առաջ մղել, սակայն ո՞վ պետք է ընդունի այդ ձևակերպումները

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոց5-й Саммит Восточного партнерства в Брюсселе
5-й Саммит Восточного партнерства в Брюсселе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանը չի պատրաստվում արգելափակել Եվրամիության Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի վերջնական հռչակագրի ընդունումը, ասել է ՀՀ նախագահը։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Բրյուսելում անցկացվող Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին ասել է, որ Հայաստանը չի պատրաստվում արգելափակել Եվրամիության Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի վերջնական հռչակագրի ընդունումը։

Այս մասին տեղեկացնում է «Արմենպրեսը»։

«Ոչ, ինչո՞ւ պիտի արգելափակենք:  Կարծում եմ, որ այն փոխզիջումային տարբերակով կանցնի»,- ասել է ՀՀ նախագահը:

Президент Серж Саргсян в Брюсселе участвует в саммите ЕНП - Sputnik Արմենիա
Հայաստանը համատեղում է անդամակցությունը ԵԱՏՄ-ին և մասնակցությունը ԵՄ հարևանության ռազմավարությանը

Լրագրողի դիտարկմանը, թե Ադրբեջանն առաջ է մղում բավականին դժվար ձևակերպումներ, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ադրբեջանը կարող է առաջ մղել, սակայն ո՞վ պետք է ընդունի այդ ձևակերպումները: Եվ չեմ կարծում, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովն այն հարթակն է, որտեղ պետք է քննարկենք մեր հարաբերությունները»:

Նախագահ Սերժ Սարգսյանը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, իսկ Եվրամիությունն այդ հարցում ամբողջովին սատարում է Մինսկի խմբին: Սերժ Սարգսյանի խոսքով` հայկական կողմին սա  ամբողջովին բավարարում է:

Լրահոս
0