Երկու քայլ, և հերթական հաղթանակն Արոնյանինը կլինի

© AFP 2023 / OLGA MALTSEVAЛевон Аронян
Левон Аронян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՖԻԴԵ-ի Գրան Պրիում հաղթական ավարտի համար Լևոն Արոնյանին մնում է երկու քայլ:

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Երկու տուրից կավարտվի Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին փուլը, որտեղ գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Левон Аронян - Sputnik Արմենիա
Լևոն Արոնյան. Հպարտ եմ, որ կարողացա ուրախացնել իմ ժողովրդին

Յոթերորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչը սևերով ոչ-ոքի խաղաց հունգարացի Ռիչարդ Ռապպորտի հետ: Արոնյանը 4.5 միավոր ունի և կես միավորի տարբերությամբ գերազանցում է միանգամից ութ շախմատիստի:

Ութերորդ տուրում մրցաշարի առաջատարը սպիտակներով կխաղա Եվգենի Տոմաշևսկու հետ (ՌԴ):

Նշենք, որ այս տարի Արոնյանը երկրորդ անգամ նվաճեց շախմատի աշխարհի գավաթը։

Լրահոս
0