Ռուսաստանը կրճատում է ժամանակավոր կացության տրամադրումը. հայերի վրա կանդրադառնա՞

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցФМС России
ФМС России - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանը հազարավոր օտարերկրացիների համար սահմանափակում է ժամանակավոր կացության տրամադրումը։ Սահմանափակումները գործելու են 2018 թվականից։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախարարների կաբինետը որոշել է 2018 թվականից կրճատել ժամանակավոր կացության թույլտվության քվոտաների տրամադրումը։ Համապատասխան կարգադրությունը ստորագրել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

«Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց 2018 թվականին ծրագրվում է Ռուսաստանում ժամանակավոր կացության թույլտվության 90 հազար 360 քվոտա տրամադրել (2017 թվականին այն կազմում էր 110 160)», — գրված է Ռուսաստանի կառավարության կայքում հրապարակված փաստաթղթում։

Այդպիսով, Ռուսաստանում ժամանակավոր կացության թույլտվություն տրամադրվելու է 19,8 հազարով պակաս քվոտա, քան 2017 թվականին։

Նշվում է, որ որոշումն ուղղված է «միգրացիոն գործընթացների կարգավորման արդյունավետության բարձրացմանն ու օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Ռուսաստանում և յուրաքանչյուր տարածաշրջանում ժամանակավոր կացության թույլտվության տրամադրման քվոտաների ձևավորման և սահմանման հարցում օրենսդրության նորմերի միասնական կիրառման ապահովմանը»։

Ավելի վաղ Ռուսաստանի ՆԳՆ-ն հայտնել էր միգրանտների հետ աշխատանքի նոր հայեցակարգի մասին, որը նախատեսում է տեղեկատվական և իրավական աջակցման կենտրոնների ստեղծում, ռուսաց լեզվի դասընթացներ և հատուկ հեռուստաալիք։

Լրահոս
0