ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. WhereToEat ազգային ռեստորանային մրցանակաբաշխությունը ներառել է ռուսաստանցի ռեստորատոր Արամ Մնացականովի հաստատությունների ցանցը Սանկտ Պետերբուրգի լավագույնների ցանկում։ Այս մասին հայտնում է WhereToEat–ի պաշտոնական կայքը։
Jerome ռեստորանը գտնվում է ցանկի երրորդ, իսկ Probka–ն հինգերորդ հորիզոնականում։
Ռուսական այլ ԶԼՄ–ների կարծիքով` Մնացականյանը, որպես «ռեստորանային սերվիսի հայր», պաշտպանել է չեմպիոնի իր տիտղոսը։
Probka ռեստորանը հաղթող է ճանաչվել նաև «Դռնապանների ընտրություն» անվանակարգում։
Իտալական մշակույթի առաջխաղացման մեջ ունեցած ներդրումի համար Մնացականովը 2007 թվականին պարգևատրվել էր «Իտալական Հանրապետության առջև վաստակի համար» շքանշանով։ Հարցազրույցներից մեկում նա ասել է, որ պետերբուրգցիներին իտալական խոհանոցին ծանոթացնելու ցանկությունը Հայաստանի մասին հիշողությունների հետ է կապված։
Ավելի վաղ Մնացականովը խոստովանել է, որ նրան որպես հայ, ցնցել է սնունդի մշակույթը Իտալիայում, որտեղ «ամեն ինչ նման է Հայաստանին` արևը, սարերը, կանաչը, աղմկոտ գետերը ու շատախոս մարդիկ»։