Ողբերգություն Եգիպտոսում. մզկիթում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 200–ի

© AFP 2023 / STRINGERТеракт в Египте
Теракт в Египте - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Էլ Արիշ քաղաքից քիչ հեռու գտնվող մզկիթում պայթյուն է որոտացել։ Պայթյունը տեղի է ունեցել աղոթքի ժամանակ, որից հետո ահաբեկիչները կրակ են բացել փախչող մարդկանց ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Սինայի հյուսիսում գտնվող Էլ Արիշ քաղաքից դեպի արևմուտք գտնվող մզկիթում իրականացված ահաբեկչության զոհերի թիվը հասել է 200-ի, վիրավորներինը` 130-ի, հայտնում է Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը։

​Եգիպտոսի դատախազությունը սկսել է ուսումնասիրել միջադեպը, հանցագործներին փնտրում են։

​Ահաբեկիչները սկզբում պայթուցիկ սարք են գործի դրել աղոթքի ժամանակ, այնուհետև կրակ են բացել աղոթողների ուղղությամբ։

Տեղեկություն կա, որ ահաբեկիչները կրակել են նաև շտապօգնության ավտոմեքենաների ուղղությամբ, որոնք փորձել են վիրավորներին դուրս բերել պայթյունի վայրից։

Առ Ռոուդա մզկիթն ամենախոշորն է Սինայի թերակղզու հյուսիսում, պատկանում է Եգիպտոսի կրոնական սեփականության նախարարությանը։ Այն գտնվում է Էլ Արիշից դեպի արևմուտք գտնվող Բիր էլ Աբդ գյուղում` Էլ Արիշ-Էլ Քանթարա միջազգային ավտոմայրուղու շրջանում։

Լրահոս
0