Sputnik Գրուզիայի պատրաստած տեսանյութում երևում է, թե ինչպես են հրշեջներն ու փրկարարները մարդկանց դուրս բերում «Լեո գրանդ» հյուրանոցից։
«Լեո գրանդ» 5 աստղանի հյուրանոցը բացվել է 2015 թվականին։ Հյուրանոցային 182 սենյակ ունեցող հաստատությունը` նախագահական համարներով, սրահներով ու սպա-կենտրոնով, 35 միլիոն դոլար է արժեցել։
Ավելի վաղ քրեական գործ էր հարուցվել «հրդեհի ճանապարհով վնաս հասցնելը կամ ոչնչացնելը» հոդվածով, որով նախատեսվում է 3-5 տարվա ազատազրկում։
Սակայն ավելի ուշ քրեական գործը վերաորակվել է մեկ այլ հոդվածով` «հակահրդեհային կանոնները խախտելը, որի հետևանքով երկու և ավելի մարդ է մահացել», որը 5-8 տարվա ազատազրկում է նախատեսում։
Թուրքական ԶԼՄ-ների տվյալով, հյուրանոցի տերը թուրք գործարար Էրոլու Ավղորենն է։
Ողբերգություն Բաթումում. հրդեհվող հյուրանոցում հրշեջ սանդուղք չի եղել