Ծերեթելին կոչ է արել ավելացնել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը

© Sputnik / Asatur YesayantsПамятник "Мы-наши горы". Степанакерт. НКР
Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին իր առաջին ելույթում անդրադարձել է հակամարտությունների, այդ թվում ԼՂ հակամարտության կարգավորմանը` իր կողմից խոստանալով աջակցել դրանց լուծմանը։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին իր առաջին ելույթում կոչ է արել ավելացնել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը` իր կողմից խոստանալով աջակցել դրանց լուծմանը։ Այս մասին հայտնում է ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքը։

Ծերեթելին կարևորել է հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։

«Եթե խոսենք Ուկրաինայի, ԼՂ-ի կամ Վրաստանի հակամարտությունների և տարածքների օկուպացման մասին, դրանք բոլորն ամեն օր ողբերգական հետևանքներ են ունենում։ Սա պետք է շարունակի լինել մեր ուշադրության կենտրոնում»,- ասել է Ծերեթելին։

Նա` որպես ԵԱՀԿ ԽՎ նախագահ, խոստացել է որ ԵԱՀԿ-ն լիովին պատրաստ է աջակցել այդ խնդիրների լուծմանը։

«ԵԱՀԿ ԽՎ նախագահի պաշտոնում իմ առաջնահերթություններից է երաշխավորել, որ ԵԱՀԿ-ն լիովին պատրաստ է այդ խնդիրների լուծմանը, Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների աջակցմանը, ընդհանուր արժեքների խրախուսմանը և հակամարտությունների կարգավորման գործում վեհաժողովի ներդրմանը»,- ասել է ԵԱՀԿ ԽՎ նորանշանակ նախագահը։

Լրահոս
0