Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերել են տանտիրոջ դին

© Sputnik / Asatur YesayantsПожарные. МЧС
Пожарные. МЧС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի բնակիչներից մեկը դռան թակոցներին չի պատասխանել, 71 տարեկան բնակչի դին հայտնաբերել են փրկարարները։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 25-ին, ժամը 12։18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցի թիվ 39ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել 1946 թ. ծնված Լ. Հ.-ի դին:

Լրահոս
0