Հայաստանում բենզինը կրկին թանկացել է. ո՞րն է պատճառը

© Sputnik / Asatur YesayantsБензин. Бензоколонка
Бензин. Бензоколонка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է բեզնինի թանկացումներին։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. «Ժողովուրդ» թերթը գրում է. «Բենզինը երեկ կրկին թանկացել է՝ այս անգամ 10 դրամով: Ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում է 410, իսկ պրեմիումը՝ 430 դրամով: Նկատենք, որ այս տարվա հունվարի վերջին ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրն արժեր 370, իսկ պրեմիումը` 390 դրամ:

Яйца - Sputnik Արմենիա
Հայաստանում ձվի դեֆիցիտ չկա. ո՞ր հավերն են ոսկե ձվեր ածում

Հատկանշական է փաստը, որ սովորաբար ամեն անգամ, երբ միջազգային շուկայում նավթի գինը բարձրանում է, Հայաստանում անմիջապես բենզինի գինը բարձրանում է, սակայն էժանացումների դեպքում շուկան նույն օպերատիվությամբ չի արձագանքում: Իսկ այս վերջին թանկացումների պատճառը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այն է, որ 2018թ. տարվա հունվարի 1-ին, երբ ուժի մեջ մտնի հարկային օրենսգիրքը, բենզինի համար ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի միասնական դրույքաչափը 1 տոննայի համար կսահմանվի 120 հազար դրամ:

Ու հիմա բենզին ներկրողները դեռևս սեպտեմբերից սկսել են բենզինի գինը աստիճանաբար բարձրացնել, որպեսզի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումից հետո ստիպված չլինեն լրացուցիչ շրջանառու միջոցներ ներդնել»:

Լրահոս
0