Կարեն Կարապետյանը հավատում է Եվրամիության հետ կնքված համաձայնագրի ապագային

© Sputnik / Karen Yepremyan Карен Карапетян. Заседание Национального собрания РА, 08.02.2017
Карен Карапетян. Заседание Национального собрания РА, 08.02.2017 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի վարչապետը վստահ է` նախօրեին կնքված համաձայնագիրը որակական նոր մակարդակի կհասցնի գործակցությունը ԵՄ–ի հետ։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ համաձայնագրին։

Նրա խոսքով, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը Եվրամիության հետ շատ կարևոր իրադարձություն է Հայաստանի համար, որն իրականություն դարձնելու համար տարվել է ամենօրյա մանրակրկիտ աշխատանք։

«Այս համաձայնագիրը վստահաբար որակական նոր մակարդակի կհասցնի Հայաստանի գործակցությունը ԵՄ-ի և անդամ երկրների հետ»,- նշել է վարչապետը:

Հիշեցնենք` երեկ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Հայաստանի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի ասոցացման պայմանագիրը նախատեսված էր ստորագրել դեռևս 2013թ-ի նոյեմբերին, բայց նախանշված ժամկետից մեկ ամիս առաջ` Հայաստանը հայտարարեց ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին։ 2015թ-ի հունվարին Հայաստանը պաշտոնապես դարձավ ԵԱՏՄ անդամ։ Չնայած դրան, 2015թ-ի հոկտեմբերին ԵՄ-ն պատվիրակեց Եվրահանձնաժողովին Հայաստանի հետ նոր բանակցություններ սկսել նոր` համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ։

Լրահոս
0