Կեցցե՛ մեր չեմպիոնը. Արոնյանը հերթական մրցաշարի հաղթող ճանաչվեց

© AFP 2023 / THOMAS SAMSONЛевон Аронян
Левон Аронян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իսպանական Մալյորկա քաղաքում ավարտվեց ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարը, որի հաղթող ճանաչվեց հայ շախմատիստը։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Այսօր տեղի ունեցան ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» վերջին տուրի պարտիաները: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցեց Հիկարու Նակամուրայի հետ, և 2 զինվորի առավելություն ունեցող մրցակցի հետ պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով:

Խաղից հետո Արոնյանը վաստակեց 5.5 միավոր: Նույնքան միավոր ուներ նաև ռուս շախմատիստ Դմիտրի Յակովենկոն, սակայն հայ գրոսմայստերի լրացուցիչ գործակիցներն ավելի բարձր էին, ինչը թույլ տվեց  մրցաշարի հաղթող ճանաչել հենց նրան:

Գրան Պրիի 4-րդ փուլի ընդհանուր հաշվարկով 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք կստանան:

Նշենք, որ այս տարի Արոնյանը երկրորդ անգամ նվաճեց շախմատի աշխարհի գավաթը։
Լրահոս
0