Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Մինասյան. «ԵՄ համաձայնագիրը դրական կազդի ԼՂ խնդրի լուծման վրա»

© Sputnik / Asatur YesayantsГагик Минасян пресс-конференция
Гагик Минасян пресс-конференция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵՄ համաձայնագիրը դրական ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման վրա։ Վերլուծելով համաձայնագրի` ԼՂ հակամարտությանը վերաբերող հատվածը` նման տեսակետ է հայտնել ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը։
Գագիկ Մինասյան

Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված համաձայնագիրը կարող է իր դրական ազդեցությունն ունենալ նաև ԼՂ հակամարտության վրա։ Համաձայնագրի` ԼՂ-ին վերաբերող հատվածում արձանագրված է դրույթները վերլուծելով` նման եզրակացության է հանգել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը։

«Համաձայնագրի` ԼՂ-ին վերաբերող հատվածում հստակ արձանագրվում է, որ կողմերը սատարում ԵԱՀԿ ՄԽ գործընթացին, և խնդիրը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնարար դրույթների պահպանմամբ՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառմամբ»,- ասում է Մինասյանը։

Բացի այդ, այնտեղ արձանագրված է, որ փաստաթղթի հիմքում է նաև ՄԱԿ-ի կանոնադրությունը, որն արձանագրում է` ազգերի ինքնորոշման իրավունքը սկզբունք է, իսկ տարածքային ամբողջականությունը` միայն միջոց։

Լրահոս
0