Միշել Մստոյանը «Մի՛ լացիր» երգով հուզեց ռուսական «Ձայնի» հանդիսատեսին. տեսանյութ

© Первый КаналМишель Мстоян
Мишель Мстоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսական «Ձայնը» նախագծում Միշել Մստոյանը երգել է եզդիների ազգային երգերից մեկը, հուզել հանդիսատեսին և հրաժեշտ տվել նախագծին։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Ռուսական «Ձայնը» նախագծում մենամարտերի փուլն է ընթանում, որին երեկվա թողարկման ընթացքում Պելագեայի թիմից մրցեցին Դեյվ Դարիոն, Վլադիսլավ Բույնարը և Միշել Մստոյանը:

Վերջինս եզդիերեն երգ կատարեց, անչափ հուզեց դալիճում ներկաներին, բայց Պելագեան որոշեց նրան չանցկացնել հաջորդ փուլ:

«Ես անչափ երջանիկ եմ, որ այս բեմում եմ։ Վաղուց էի ուզում, և հիմա երջանիկ եմ, որ ես արեցի այդ։ Վստահ եմ, որ այլևս կանգ չեմ առնի»,- իր հրաժեշտի խոսքում ասաց Մստոյանը։

Լրահոս
0