Մոուրինյու. «Մխիթարյանը մրցաշրջանը լավ սկսեց, իսկ հետո անհետացավ»

© AFP 2023 / Oli SCARFF / AFPГенрих Мхитарян и Жозе Моуринью. Матч Манчестер Юнайтед - Фейеноорд
Генрих Мхитарян и Жозе Моуринью. Матч Манчестер Юнайтед - Фейеноорд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի կարծիքով, հայ ֆուտբոլիստի ելույթների մակարդակն իջել է։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծիք է հայտնել, որ ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը լավ էր մեկնարկել, սակայն հետո իջեցրել է ելույթների մակարդակը:

«Ինձ դուր չեկան Մխիթարյանի ելույթները վերջին խաղերում: Խոսքը 2-3 հանդիպման մասին չէ, այլ 3-5: Նա լավ սկսեց մրցաշրջանը, սակայն հետո սկսեց աստիճանաբար անհետանալ»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է skysports.com-ը։

Ըստ մարզչի` Մխիթարյանի ելույթի մակարդակը նվազեց գոլերի, գոլային փոխանցումների, պրեսինգի, գնդակը խլելու տեսանկյունից, որը պետք է կատարի փլեյմեյքերը:

«Դա բավարար էր, որպեսզի շանս տամ ուրիշներին: Ամեն ինչ պարզ է, յուրաքանչյուրն արժանի է շանսի»,-ասել է Մոուրինյուն:

Լրահոս
0