Զգույշ է պետք լինել. Հայաստանի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

© Sputnik / Armenuhi Mkhoyan Заснеженные дороги. Армения
Заснеженные дороги. Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան, թեև որոշ ճանապարհներ մերկասառույցով են պատվել:

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Նոյեմբերի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն, կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Լրահոս
0