00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարաբաղցին նաև Աֆրիկայում է ղարաբաղցի. հայերի անհավանական ֆուտբոլը Մալիում

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցФутболист на поле
Футболист на поле - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը հետաքրքիր դրվագ է ներկայացնում այն մասին, թե ինչպես էին արցախցի հայերը 90-ականներին ֆուտբոլ խաղում աֆրիկացիների հետ, և Մոսկվայի հյուրանոցում ինչով ավարտվեց հանդիպումը ադրբեջանական սեղանի թենիսի թիմի հետ:

90-ականների սկզբին, հայտնվելով հեռավոր և անհասկանալի Մալիում, նորաստեղծ Արցախի ֆուտբոլիստները ոչ միայն լավ խաղ ցույց տվեցին աֆրիկական դաշտում, այլ նաև իրենց համերաշխությունը բերեցին Աֆրիկայի աշխատավորներին, որոնք պայքարում էին ազատության և անկախության համար:

Ինչո՞ւ Մալի և ինչո՞ւ հենց ֆուտբոլիստներ: Որովհետև Մալիում Խորհրդային Միության դեսպանի առաջին տեղակալը Աշոտ Մելիք-Շահնազարովն էր` ղարաբաղցի, հայրենասեր, սպորտի մարդ` իր մտածելակերպով և ներքին պահանջմունքով:

Армянская футбольная команда Торк в Константинополе - Sputnik Արմենիա
Հայկական ֆուտբոլի ակունքները. Պոլսի «Տորք» ակումբը

Աշխարհը դեռ նոր էր ընտելանում իրենց անկախ հռչակող երկրներին, աշխարհագրական քարտեզի վրա նրանք շարունակում էին մնալ այն պետությունների կազմում, որոնց անջատված մասերը այդ երկրի ամբողջություն էին շարունակում համարել: Նրանք, ովքեր այլ կերպ էին մտածում, ցանկացած միջոց օգտագործում էին իրենց մասին հայտարարելու համար: Եվ երբ Աֆրիկայում, կանաչ գազոնի վրայով «ԼՂՀ» տարբերանշանով շապիկ հագած 11 երիտասարդ է վազվզում, արդեն իսկ ստացվում է, որ նրանք հայտնել են իրենց մասին: Թե ինչպես են նրանք խաղում, այս պարագայում ամենևին էլ էական չէ, թեև հարկ չկար մերոնց համար ամաչելու:

Հաջորդ հարցն այն է, թե ինչպես էր «Իզվեստիայի» հատուկ թղթակիցը թիմի հետ հայտնվել Աֆրիկայում: Հանրապետության Սպորտի պետական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Հակոբյանն էր զանգահարել:

— Աֆրիկա արցախցի ֆուտբոլիստների հետ կմեկնե՞ս:

— Կմեկնեմ:

— Հանդիպման մասին հաշվետվություն «Իզվեստիայում» կգրե՞ս:

— Կգրեմ:

Մեկնեցինք: Չվերթն, ինչպես միշտ՝ Մոսկվայից էր: Մոսկվայում պատվիրակությանը հարցեր չունեին: Հարցեր, որոնք խոստանում էին սպառնալիքի վերածվել, առաջացան «Սպորտ» հյուրանոցի նախասրահում, որտեղ Բաքվի սեղանի թենիսի թիմը ժամանակ էր սպանում: Ղարաբաղյան բարբառը լսելով՝ նրանք առաջարկեցին խմել Ադրբեջանի սպորտի համար: Արցախցիներն ի պատասխան միայն ծիծաղեցին: Սադրանքը ձախողվեց:

Сборная Западной Армении в синем - Sputnik Արմենիա
Արևմտյան Հայաստանի ֆուտբոլը՝ չճանաչված երկրների առաջնությունում

Մինչև Մալի երկար պետք է թռչեինք: Բամակո օդանավակայանում մեզ սպասում էին սպորտի նախարարության ներկայացուցիչները: Մեզ հյուրանոց տարան, սակայն չի կարելի ասել, որ արևմտյան Աֆրիկայի այդ երկրի մայրաքաղաքի մերձակայքը, ինչպես նաև բուն մայրաքաղաքը, կարող էին գերել որևէ մեկին. ճարտարապետական սակավաթիվ շենքեր, շատ փոշի, շոգ և փողոցով քայլող կովեր: Ո՞ւր, ինչի՞ համար: Չեն պատասխանում: Սակայն այն, ինչն անմիջապես ուշադրություն գրավեց ` փառահեղ Նիգեր գետն էր, որի ափերին էլ հենց կանգնած է Բամակոն:

Տեղի մարզադաշտում առաջին փորձերը տեղի ունեցան խաղից մեկ օր առաջ: Ընդամենը երկու հանդիպում էր նախատեսվում:

Լեզուս չի պտտվում Մալին ֆուտբոլային գերտերություն անվանել, սակայն ստեփանակերտցի կաշվե գնդակի վարպետներն էլ քիչ հայտնի են աշխարհին: Այնուամենայնիվ, նման երկար ճանապարհ կտրել անցնել և պարտվե՞լ…

Մալիի ֆուտբոլի երկրպագուները տեղավորվեցին տրիբունաներում, մեր երկրպագուները՝ Աշոտ Մելիք-Շահնազարովի գլխավորությամբ, դաշտի եզրին, հովանոցի տակ, որտեղ սովորաբար մարզիչներն ու պահեստային խաղացողներն են նստում:

Առաջին խաղակեսի կեսերին պարզ դարձավ՝ Մալիի «12-րդ» և կարելի է ասել, որոշիչ «խաղացողը» դարձավ անհավանական շոգը: Տեղացիների համար սովորական մի բան, մեզ համար` անհաղթահարելի հակառակորդ: Քրտինքը հոսում էր, ուղեղները հալչում, ոչ թե վազել, այլ նույնիսկ քայլելն էր դժվար, իսկ Մալիի ներկայացուցիչներին կարծես շոգը չէր էլ վերաբերում. վազում են, թռնում, խաղում առանց խաղացողներին փոխարինելու: Մի խոսքով՝ Արցախը հաղթում է 2:1 հաշվով:

Երկրորդ խաղը մեկ օր հետո պետք է անցկացվեր: Նույն եղանակը, եթե չասենք՝ ավելի շոգ: Արցախը հաղթում է 1:0 հաշվով:

Հրաժեշտ տվեցինք Բամակոյին, անմոռանալի Աշոտ Մելիք-Շահնազարովին, և գնացինք օդանավակայան: Այնուհետև` վայրէջք Բուրկինա Ֆասոյում, անծայրածիր Սահարան ինքնաթիռի թևի տակ, Մոսկվա, «Սպորտ» հյուրանոց:

Հավաքվեցինք նախասրահում, խմեցինք Արցախի սպորտի ապագայի համար: Բաքվի սեղանի թենիսի պրոֆեսիոնալ խաղացողներն արդեն նախասրահում չէին…

 

Լրահոս
0