Հայկական հետքն Իսրայելում. ի՞նչն է միավորում Զաքարյաններին և Նապոլեոնի զինվորներին

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցЗарубежные страны. Израиль
Зарубежные страны. Израиль - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ինչ պատմություն է կապում հայերին Նապոլեոնի հետ: Հին Իսրայելի գլխավոր նավահանգիստային քաղաքներից մեկում՝ Յաֆֆոյում, հայտնաբերված հայկական հետքի մասին է պատմում ռուսական «Եկեղեցական լրատու» ("Церковный Вестник") պարբերականը:

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի- Sputnik. Իսրայելն ամեն օր հազարավոր զբոսաշրջիկներ է ընդունում, որոնք այցելում են տեսնելու Սուրբ հողի հրաշքները: Բայց Սուրբ հողն այն չէր լինի առանց հայկական հետքի:

Յաֆֆոն Թել Ավիվի և Հին Իսրայելի գլխավոր նավահանգստային քաղաքներից մեկն է: Էքսկուրսիայի ընթացքում այս հնագույն քաղաքում կարելի է նկատել անգլերեն լեզվով գրված մի ցուցանակ, որը տանում է դեպի Հայկական վանք, գրում է ռուսական պարբերականը:

Монастырь Святых Архангелов в Иерусалиме - Sputnik Արմենիա
Երուսաղեմի հայկական թաղամասի հրաշքը՝ բուժիչ ծառն ու Աննայի տունը

«Ծովափին կարելի տեսենել ցուցանակ, որը ցույց է տալիս ինչպես հասնել Նիկոլյան Հայկական միաբանություն, որտետ 1799 թ.-ին Յաֆֆոն գրաված Նապալեոնը թողել էր իր՝ ժանդախտով վարակված զինվորներին»,-գրում է պարբերականը:

Այդ ժամանակ Նապոլեոնի բանակն օգնություն է խնդրել Հայոց պատրիարքից: Հայ հոգևորականների մեջ կային մարդիկ, ովքեր տիրապետում էին բժշկության գաղտնիքներին: Նրանք սկսում են հոգ տանել Նապոլեոնի զինվորների նկատմամբ, որոնցից մի մասի կյանքը հաջողվում է փրկել: Մյուսները կամ հիվանդությունից են մահանում, կամ գնդակահարվում են Նապոլեոնի հրամանով:

Պարբերականի տվյալներով՝ այստեղ գլխավոր շինություն կարելի է համարել Սիմոն Կաշեգործի տունը, որտեղ ավանդության համաձայն, հանգրվանել է Պետրոս առաքյալը:

«Շինությունը (որը վերջին 2000 տարում մի քանի անգամ վերանորոգվել է) հասել է մինչև մեր օրեր: Իհարկե, ներս մտնել դժվար թե ստացվի, այն սովորական տուն է, որն անհիշելի ժամանակներից պատկանում է Զաքարյան ընտանիքին»,-պատմում են պատի հեղինակները:

 

Լրահոս
0