Վիճաբանության ընթացքում դանակահարված երիտասարդների մեջ կան ոստիկանության աշխատակիցներ

© Sputnik / Asatur YesayantsМитинг на территории захваченного здания полка ППС
Митинг на территории захваченного здания полка ППС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վիճաբանության ընթացքում դանակահարվել է 4 անձ, որոնց մեջ կան ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության աշխատակիցներ:

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբորի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` 4 անձի կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Операционная - Sputnik Արմենիա
Այս գիշեր 4 երիտասարդ՝ վիրավոր վիճակում, տեղափոխվել են երևանյան հիվանդանոց

Հիշեցնենք՝ 2017 թվականի նոյեմբերի 26-ին, ժամը 02:30-ին «Աստղիկ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 4 անձ` 1993 թ. ծնված Ն.Պետրոսյանը` կրծքավանդակի կտրած-ծակած վերքով, 1993 թ. ծնված Հ.Սարգսյանը` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով, 1992 թ. ծնված Հ.Մարտիրոսյանը` ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքով, 1993 թ. ծնված Ա.Ավագյանը` կրծքավանդակի կտրած-ծակած վերքով: Տուժած անձանց թվում կան ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության աշխատակիցներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որտեղ նշված անձանց պատճառվել են մարմնական վնասվածքները, փաստական տվյալներ ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնության վերաբերյալ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հեղուկի նմանվող բազմաթիվ հետքեր:

Ոստիկանության Շենգավիթի բաժնին հանձնարարություն է տրվել միջոցներ ձեռնարկել մամնական վնասվածքներ պատճառած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս
0