Անհայտ անձիք Թուրքիայում հարձակվել են Հայկական եկեղեցական միության վրա

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքական Մալաթիա քաղաքում, Քուրթուլուշ թաղամասում (Արևմտյան Հայաստան) հարձակում է տեղի ունեցել Հայկական եկեղեցական միության վրա:

YouTube-ում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են անհայտ անձիք կոտրում հայերին պատկանող «Փրկության եկեղեցի միության» ապակիները:

Նրանք քարեր են շպրտել շենքի վրա ու փախել:

Hurriyet թերթի վկայմամբ՝ ականատեսներն անմիջապես տեղեկացրել են իրավապահ մարմիններին: Դեպքի վայր մեկնած ոստիկանները հարցաքննել են ականատեսներին, իրենց հետ վերցրել տեսագրությունները:

Նշվում է, որ «Փրկության եկեղեցի միությունը» տեղակայված է գրադարանում և պատկանում է հայերին:

 

Լրահոս
0