Ջորջ Բուշ-ավագը գերազանցել է ԱՄՆ նախկին նախագահների երկարակեցության ռեկորդը

© Sputnik / Юрий Абрамочкин / Անցնել մեդիապահոցДжордж Буш старший
Джордж Буш старший - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բուշ ավագն այսօր դարձավ 93 տարեկան 166 օրական, մինչդեռ Ամերիկայի ամենաերկարակեց նախկին նախագահ համարվող Ջերալդ Ֆորդն ապրել է 93 տարի 165 օր:

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը երկրի պատմության մեջ դարձավ ամենաերկարակեց նախկին նախագահը, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Washington Times-ին:

Ամերիկյան նախկին ղեկավարը շաբաթ օրը դարձավ 93 տարեկան 166 օրական: Նա արդեն մեկ օր ավել է ապրել մինչ այդ ամեներկարակեց համարվող նախկին նախագահ Ջերալդ Ֆորդից: 1974-77 թթ.-ին ԱՄՆ-ն ղեկավարած Ֆորդը մահացել է 2006թ.-ի դեկտեմբերի 26-ին, երբ 93 տարեկան 165 օրական էր:

Ջորջ Հերբերտ Բուշը ծնվել է 1924թ.-ի հունիսի 12-ին, Մասաչուսեթս նահանգի Միլտոն քաղաքում: ԱՄՆ-ն նա ղեկավարել է 1989-93թթ.-ներին:

 

Լրահոս
0