00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մխիթարյանի խաղից դժգոհ են, բայց ամեն ինչ կորած չէ

© Sputnik / Aram NersesyanМатч Армения - Польша. Генрих Мхитарян
Матч Армения - Польша. Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդեն մեկ ամիս է, ինչ մամուլը ակտիվորեն քննարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը` կանխագուշակելով նրա հեռանալն անգլիական ակումբից:

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Պրեմիեր լիգայում վերջին տուրի՝ «Բրայթոնի» հետ խաղում հայ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 71-րդ րոպեին: Խաղից հետո անգլիական որոշ լրատվամիջոցներ նրա խաղին տվեցին ամենացածր գնահատականը:

Այն որ Մխիթարյանի խաղում որոշակի նահանջ կա, բացահայտ է: Առաջնության մեկնարկում հայ ֆուտբոլիստը բավականին լավ մարզավիճակում էր ու կարողանում էր օգտակար լինել իր թիմին: Ակտիվ էր խաղում, գոլային փոխանցումներ էր կատարվում: Այդ պատճառով էլ Ժոզե Մոուրինյոն նրան խաղադաշտ էր դուրս բերում հիմնականում մեկնարկային կազմում ու երկար խաղաժամանակ տալիս:

Генрих Мхитарян и Жозе Моуринью - Sputnik Արմենիա
Փորձագետ. Մխիթարյանը պիտի հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»

Վիճակագրությունը հուշում է, որ Անգլիայի առաջնությունում հայ ֆուտբոլիստը ոչ մի խաղում սկզբից մինչև վերջ խաղադաշտում չի եղել: Բայց ի տարբերություն առաջնության մեկնարկի, որի ընթացքում Հենրիխը փոխարինվում էր խաղի վերջնամասում, հետագայում նա սկսեց ավելի շուտ փոխարինվել և հետո էլ` երկու խաղերում անընդմեջ(«Նյուքասլ», «Բազել») չհայտնվեց նույնիսկ հայտացուցակում:

Պարզից էլ պարզ է, որ Հենրիխի խաղը չի գոհացնում Ժոզե Մոուրինյոյին: Եվ մարզիչն իր կարծիքը հայտնեց «Բրայթոնի» հետ խաղից առաջ` նշելով, որ ոչ միայն վերջին երկու հանդիպումներում է դժգոհ Միկիի ցուցադրած խաղից. «Վերջին երեք, չորս, հինգ խաղերում Հենրիխի խաղամակարդակը իջել է: Մրցաշրջանը նա շատ լավ սկսեց, բայց աստիճանաբար թուլացրեց իր խաղը»:

Հենրիխի մոտ հիմնական խնդիրը թիմի խաղային ձեռագրին հարմարվելն է: Մյուս կողմից էլ, եթե այդպես է, ապա մրցաշրջանի սկզբում ինչպես էր հայ ֆուտբոլիստը կարողանում խաղալ այնպես, ինչպես ուզում է Մոուրինյոն: Պորտուգալացի մարզչի թիմը խաղում է կա՛մ տիրելով նախաձեռնությանը, կա՛մ էլ դիմելով հակագրոհների: Ընդ որում, երկրորդ տարբերակն այնքան էլ լավ չի ստացվում մանկունյանցիների մոտ: Իսկ Հենրիխն իր լավագույն տարիներին «Շախտյորի» ու Դորտմունդի «Բորուսիայի» կազմում խաղում էր պրեսինգով արագ ֆուտբոլ` զրոյական դարձնելով թիմի կազմում փլեյմեյքերի դերը:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանի գեղեցիկ գոլը. ֆուտբոլիստն ուղղեց «սխալը». տեսանյութ

Հիմա 10 համարի դիրքում խաղալով` Մխիթարյանը պետք է կատարի հենց խաղի կազմակերպչի ու թիմի խաղը սրող ֆուտբոլիստի դերը: Այսինքն` անի այն, ինչը մանկունյանցիների կազմում ժամանակին անում էր Պոլ Սքոուլզը: Պրեմիեր լիգայում Հենրիխի մոտ, առավելապես ուժեղ թիմերի կազմում, առայժմ չի ստացվում աչքի ընկնելը: Սակայն չէր կարող ուղղակին առանց պատճառի հայ ֆուտբոլիստը կորցնել իր ունակությունները` կապված արագ մտածելու ու արագ գործելու հետ: Այսինքն`կորցնել այն, ինչը նրան արդեն իսկ համբավ է բերել:

Մոուրինյոն սիրում է հենվել ֆիզիկապես ուժեղ ֆուտբոլիստների վրա, որոնք ավելի շատ կարող են վազել ու ավելի շատ պայքարել գնդակի համար, ու դրա վառ օրինակը Պոլ Պոգբան է: Վնասվածքից ապաքինվելուց հետո Պոգբան անմիջապես հայտնվեց խաղադաշտում, բայց նրա կողքին Մոուրինյոն առայժմ չի տեսնում Հենրիխին: Մյուս կողմից էլ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում կան բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնց ներկայությունը հնարավորություն է տալիս Մոուրինյոյին ռոտացիայի դիմել ու լավ մարզավիճակում գտնվողներին դուրս բերել խաղադաշտ:

Շատերը արդեն շտապում են Հենրիխին ուղարկել այլ թիմեր: Ոմանք գտնում են, որ Մխիթարյանը կարող է տեղափոխվել իր նախկին թիմ՝ «Բորուսիա», ոմանք նրան արդեն ուղարկում են «Տոտենհեմ»: Այս ամենը միայն խոսակցություններ են: Հենրիխի արդեն մեկ անգամ Մանչեսթերում կարողացել է հաղթահարել խաղային ճգնաժամը, ինչու՞ չի կարող դա անել երկրորդ անգամ:

Ամեն ինչ համեմատության մեջ է: Առայժմ Մխիթարյանն իր խաղային դիրքում ու խաղով զիջում է Պրեմիեր լիգայի մյուս հայտնի ֆուտբոլիստներին՝ Քրիստիան Էրիկսենին, Դավիթ Սիլվային, Կևին դե Բռույնեյին: Բայց այն, որ նա կարող է հավասարվել վերը նշված ֆուտբոլիստների խաղամակարդակին, կասկածից վեր է: Այստեղ էլ ինձ թվում է, որ Մխիթարյանին կարող են միանշանակ օգնել խաղընկերները ու դա անել հենց խաղի ընթացքում:

Չեմ ուզում որևիցե ֆուտբոլիստի մեղադրել, բայց հանդիպումների ընթացքում մեկ անգամ չէ, որ Մխիթարյանը փոխանցում չի ստանում` գտնվելով ավելի լավ դիրքում, քան այն ֆուտբոլիստը, որի ուղղությամբ հետևում է գնդակը:

Ստացվում է, որ Մխիթարյանի խաղային ճգնաժամը պայմանավորված է մի քանի պատճառներով: Իր կարիերայի ընթացքում Հենրիխի մամուլի կողմից նման ճնշման արդեն արժանացել է, սակայն կարողացել է պատվով դուրս գալ այդ իրավիճակներից: Մխիթարյանը կիրթ ու աշխատասեր անձնավորություն է և այս անգամ էլ նա կարող է ոգևորության նոր ալիք բարձրացնել և՛ «Օլդ Տրոֆորդում», և՛ այն երկրպագուների շրջանում, որոնք հետևում են Մանչեսթերի 22 և Հայաստանի հավաքականի 18 համարի ֆուտբոլիստի խաղին:

 

Լրահոս
0