Արքայազնին տարան. Բրիտանիայի ամենանախանձելի փեսացուի նշանադրության մանրամասները

© AFP 2023 / Kirsty Wigglesworth / POOLПринц Гарри Уэльский
Принц Гарри Уэльский - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բրիտանիայի արքայազն Հարրին շուտով կամուսնանա ամերիկացի դերասանուհու հետ։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Ուելսի արքայազն Չարլզի կրտսեր որդի Հարրին ու նրա հարսնացուն` ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը, պաշտոնապես հայտարարել են նշանադրության մասին։ Այս մասին հայտնում է Քենսինգթոնի դղյակի Twitter-յան էջը։

​Արքայազն Հարրին ու նրա ընտրյալն արդեն հայտնել են Եղիսաբեթ II-ին ու բարեկամներին, որ նրանք կամուսնանան 2018 թվականի գարնանը։

Հարսանիքից հետո նորապսակները ապրելու են Քենսինգթոնի դղյակի Նոթինգեմի քոթեջում, որը գտնվում է Լոնդոնի արևմտյան հատվածում։

​33-ամյա արքայազն Հարրին ու 36-ամյա Մարքլը հանդիպել են Լոնդոնում 2016 թվականի հուլիսին, նրանց ծանոթացրել է ընդհանուր ընկերը։

Արևմտյան ԶԼՄ-ների տվյալների համաձայն` հարսանիքը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Վինձորի դղյակում, որտեղ Հարրի հայրը` արքայազն Չարլզն ամուսնացել է Պարկեր Բոուլզի հետ։

Մեգան Մարքլը ճանաչում է ստացել «Suits» հեռուստասերիալից հետո։ Արքայազնի հետ ամուսնությունը նրա կյանքում երկրորդն է։ Մարքլի առաջին ամուսինը պրոդյուսեր Թրևոր Էնգելսոնն էր։

Լրահոս
0