Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Մարգարյան. «ՀՀ աշխատող քաղաքացիների միայն չնչին մասը կարող է միջին խավ համարվել»

© Sputnik / Karen YepremyanАтом Маргарян в гостях у радио Sputnik Армения
Атом Маргарян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում միջին խավի մասին շատ են խոսում, բայց չափորոշիչներ հստակ որևէ օրենքով սահմանված չեն: Ով կարող է համարվել միջին խավի ներկայացուցիչ, Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:
Ատոմ Մարգարյան. «միջին խավ» ստատուսը մեր բնակչության փոքր մասին է վերաբերում

Հայաստանում հստակ սահմանում չկա, թե ինչ եկամուտների կամ ինչ ունեցվածքի կուտակման պարագայում մարդուն կարելի է համարել միջին խավի ներկայացուցիչ: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

«Իհարկե, միջազգայնորեն ընդունված չափանիշներ կան, որ եթե ընտանիքը ստանում է երկրում առկա միջին աշխատավարձից 6.5-7 անգամ ավելի ամսական եկամուտ, ապա կարելի է նրան համարել միջին խավ: Մեր աշխատող քաղաքացիների մի զգալի մասը չի ընկնում դրա տակ, ավելի շատ այդ խավի մեջ կարող են տեղավորվել ՓՄՁ բիզնեսում ներգրավվածները»,- ասաց Մարգարյանը:

Այս հաշվարկով, նրա խոսքով, Հայաստանում միայն շատ քիչ մարդ կարող է իրեն միջին խավ համարել: ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը ցածր խավ են ներկայացնում:

Լրահոս
0