Տարվա ամենաաղմկահարույց ամուսնալուծությունը. Ջիգարխանյանն ու Վիտալինան այլևս ամուսիններ չեն

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցАрмен Джигарханян с супругой Виталиной Цымбалюк-Романовской
Армен Джигарханян с супругой Виталиной Цымбалюк-Романовской - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոսկվայի Կունցևսկի շրջանի դատարանը պաշտոնապես հաստատել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության փաստը։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության մասին հայցն այսօր բավարարվել է Մոսկվայի Կունցևսկի շրջանի դատարանի 202-րդ տեղամասում։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել Մոսկվայի Կունցևսկի շրջանի դատարանի մամուլի քարտուղար Դարյա Գալկինան։

«Ջիգարխանյանի հայցը բավարարված է», — ասել է գործակալության գրուցակիցը։

Ռեժիսորի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը հայտնել է գործակալությանը, որ Ջիգարխանյանի կինը ամուսնալուծությանը դեմ չի եղել։


Մի քանի շաբաթ շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։
Լրահոս
0