ՀՀ ՊՆ–ն ադրբեջանական կողմին է վերադարձրել ադրբեջանցի զինծառայողի դին

© AFP 2023 / FABRICE COFFRINI / AFP Флаг организации "Красного креста"
Флаг организации Красного креста - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանը Ադրբեջանին է հանձնել օրեր առաջ սահմանի վրա հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի դին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Այսօր առավոտյան ՀՀ ՊՆ և Միջազգային կարմիր խաչի կոմիտեի ներկայացուցիչներն ադրբեջանական կողմին են վերադարձրել օրեր առաջ հայ-ադրբեջանական սահմանին հայտնաբերված ադրբեջանցի զինծառայող Բահրուզ Ջելիլբեյլիի դին։

Հիշեցնենք` նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել էին ադրբեջանական զինծառայողի դիակ:

ՀՀ ՊՆ–ն առաջին իսկ պահից պատրաստակամություն էր հայտնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու:

Լրահոս
0