Լենինգրադյան փողոցի վրա ավտոմեքենա է այրվել

© StockphotoАвтодорожный знак. ДТП
Автодорожный знак. ДТП - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լենինգրադյան փողոցում այրվել է մեքենայի շարժիչի հատվածը և բեռնախցիկը՝ մասամբ:

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 28-ին, ժամը 06:41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում` «Wolksvagen» խանութ-սրահի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Պարզվել է, որ Լենինգրադյան փողոցի թիվ 35 հասցեի մոտակայքում հրդեհ է բռնկվել «OPEL Astra G» մակնիշի 124 OF 61 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:07-ին, մարվել՝ 07:20-ին: Այրվել է շարժիչի հատվածը և բեռնախցիկը՝ մասամբ:

Լրահոս
0