00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞րն է վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի բացահայտումը. վարչապետը փակագծեր է բացում

© Official FB page Карен Карапетян
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախով է անցնում այն սահմանագիծը, որտեղ որոշվում է մեր ազգային արժանապատվությունը, ինքնասիրությունն ու ինքնությունը, ասել է վարչապետ Կարեն կարապետյանը։

ԵՐԵՎԱՆ, 28 Նոյեմբեր — Sputnik. Մշտապես հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «Մեդիամաքսին» տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ հանրության ուշադրության կենտրոնում լինելն իրեն անհարմարություն է պատճառում:

Պատասխանելով վարչապետի պաշտոնի ամենադրական և ամենաբացասական կողմերի վերաբերյալ հարցին` գործադրի ղեկավարն ասել է. «Այսպես ձևակերպեմ՝ երբեմն դիսկոմֆորտի պատճառը ազատ ժամանակի բացակայությունն է: Դրա հետևանքով հիմա շատ քիչ եմ կարդում, չնայած միշտ փորձել եմ շատ կարդալ, համերգների չեմ գնում, սպորտով քիչ եմ զբաղվում, թոռնիկիս կարող է օրերով չտեսնեմ` գործի գնալուց նա դեռ չի հասցնում արթնանալ, իսկ երբ վերադառնում եմ աշխատանքից՝ հիմնականում արդեն քնած է լինում: (Զրույցը կայացել էր նոյեմբերի 18-ին, երբ վարչապետի զույգ թոռնիկները դեռ չէին ծնվել-հեղ.): Իհարկե, սա ոչ միայն ինձ է բնորոշ, այլև բոլոր նրանց, ովքեր պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում կառավարման համակարգում: Բայց մյուս կողմից` սա չափազանց հետաքրքիր ու պատասխանատու աշխատանք է: Ասել եմ և կարող եմ կրկնել՝ ցանկացած կառավարչի համար գերագույն հաճույք է ծառայել սեփական ժողովրդին ու երկրին»:

В связи с 25-летней годовщиной создания Армянской армии Президент РА Серж Саргсян наградил почти две сотни военнослужащих и ополченцев высшими наградами РА, орденами и медалями и присвоил также высокие воинские звания - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահն ու վարչապետը՝ միջին խավ, նախարարները՝ ցածր, քաղաքացիներին էլ մնում է տուն գնել

Գալով մարդու կյանքում փողի և հարստության դերին` Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ փողն ընկալում եմ որպես ֆինանսական անկախություն ապահովելու միջոց, որը բերում է մարդու անկախությանը: Երբ այն ապահովված է, նյութական բարիքների չափը նշանակություն չունի:

Նա ներկայացրել է բիզնեսի այն ուղին, որով անցել է մինչև որոշակի պաշտոններ ունենալը։

«Ֆինանսական անկախությունս ապահովել եմ պետական ոլորտում աշխատանքի անցնելուց շատ առաջ: Երբ ԽՍՀՄ-ում սկսվեց կոոպերատիվ շարժումը, մենք մի քանի մաթեմատիկոսներով ընկերություն հիմնեցինք, որն առաջիններից էր Հայաստանում: Իսկ 1988 թվականին չինացի գործընկերների հետ մեր ստեղծած համատեղ ձեռնարկությունը թվով 14-րդ էր ԽՍՀՄ-ում: Սկսել էինք մաթեմատիկական խնդիրներ լուծելուց` հավաքել էինք մեր լավագույն ծրագրավորողներին: Երբ հաճախորդներին առաջարկում էինք մեր լուծումները, շատերը ասում էին, որ ավելի լավ է իրենց համակարգիչ վաճառենք: Մենք էլ հպարտ կեցվածք էինք ընդունում և ասում, որ առևտրական չենք: Բայց հետո այնպես ստացվեց, որ համակարգիչ վաճառելը շատ ավելի շահութաբեր էր, քան ծրագրեր գրելը»,–ծիծաղով հիշում է վարչապետը։

Ժամանակի ընթացքում ընկերությունը մեծացել և ծավալվել է: Գրասենյակներ են բացվել Մոսկվայում, Եկատերինբուրգում, Մինսկում, Աշխաբադում, Բեյրութում: «Շատ դիվերսիֆիկացված բիզնես էր, ստեղծել էինք բանկ, ավիաընկերություն, զբաղվում էինք գունավոր մետաղներով, ավիափոխադրումներով, տուրիզմով, սեփական արտադրություններ ունեինք և այլն: Այնպես որ, իմ եկամուտների աղբյուրները միշտ պարզ ու հստակ են եղել: Այդ առումով, ինքս ինձ հետ միշտ շատ ներդաշնակ եմ եղել»,–նշել է Կարեն Կարապետյանը:

Премьер министры Арцаха и Армении Араик Арутюнян и Карен Карапетян посетли строящийся в Карвачаре завод воды - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի հանգիստը պապական տանը և Արցախում նռան այգի հիմնելու խոստումը...

Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանին ամենաշատը զարմացրել է այն, որ պոպուլիզմը դարձել է ուժեղ գործոն։ «Շատ են մարդիկ, որոնք տեսախցիկի առջև մի բան են ասում, տեսախցիկից դուրս՝ այլ բան, իսկ իրականում մտածում՝ լրիվ այլ բան: Ինքս երբևէ տեսախցիկի առջև չեմ ասել որևէ բան, որին չեմ հավատացել: Չեմ փորձում որևէ մեկին արհեստական դուր գալ, սուտ խոսելը սկզբունքորեն չեմ ընդունում: Լինում են դեպքեր, երբ ճիշտն ասել չես կարող, բայց, կարծում եմ, չկան դեպքեր, երբ պետք է սուտ խոսել»,–ասել է ՀՀ վարչապետն ու ավելացրել, որ կցանկանար մեզանում պրագմատիզմն ու ռացիոնալ մտածողությունը ավելի լայն տարածում ունենան, որովհետև շատ հաճախ իլյուզիաներով ենք ապրում:

Արմատներով արցախցի Կարեն կարապետյանը հարցազրույցի ընթացքում ընդգծել է, որ Արցախը յուրաքանչյուր հայ մարդու համար շատ հատուկ նշանակություն ունի: «Այնտեղ է անցնում այն սահմանագիծը, որտեղ որոշվում է մեր ազգային արժանապատվությունը, ինքնասիրությունն ու ինքնությունը: Այսօր էլ առիթը բաց չեմ թողնում Արցախում լինել, որտեղ ինձ չափազանց լավ եմ զգում: Դա ասում եմ ոչ այն պատճառով, որ ծագումով արցախցի եմ: Ես, իհարկե, հպարտ եմ իմ արցախյան արմատներով, սակայն իմ էությամբ ես երևանցի եմ, քանի որ մեծացել ու ապրել եմ Երևանում»,–ասել է Կարեն Կարապետյանը:

Լրահոս
0