Մամուլի ասուլիս` նվիրված «Ներառականության քաղաքականություն» միջազգային համաժողովին

© Sputnik / Asatur YesayantsПресс-центр Sputnik Армения
Пресс-центр Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա նախաշեմին` նոյեմբերի 29-ին, ժամը 11:30–ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված «Որոշումների կայացման ներառականությունը դրանց արդյունավետության երաշխիքն է» թեմայով Հայաստան–Վրաստան–Մոլդովա միջազգային տեսահամաժողովին։

Այս փաստաթղթի մշակման համար առիթ են հանդիսացել նախկինում անցկացված ուսումնասիրությունները, որոնց համաձայն հաշմանդամություն ունեցող անձինք ֆիզիկական, տեղեկատվական, հոգեբանական և այլ խոչընդոտների պատճառով միշտ չէ, որ ներգրավվում են որոշումների կայացման գործընթացում, իսկ որոշ որոշումներ ընդհանրապես ընդունվում են առանց նրանց կարծիքը հաշվի առնելու։

Ներառականության քաղաքականությունը կոչված է շտկելու այս իրավիճակը, իսկ այն ընդունելու և ստորագրելու դեպքում պետությունը նախադրյալներ կստեղծի որոշումներ կայացնելու գործընթացում բոլոր մարդկանց մասնակցության համար հավասար հնարավորություններ ստեղծելու անհրաժեշտ միջոցներ ապահովելու համար։

Տեսահամաժողովին կմասնակցեն պետական մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հաշմանդամություն ունեցող մարդիկ կքննարկեն պետության կողմից այդ քաղաքականության ճանաչման և դրա իրականացման մեխանիզմների հնարավորությունները։

Երևանում ասուլիսին կմասնակցի`

— Հաշմանդամների խնդիրներով զբաղվող «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը։

Քիշնևում`

— Մոլդովայի Հանրապետության հաշմանդամների կազմակերպությունների միություն հասարակական միավորման նախագահ Վիտալի Կովալյովը։

Թբիլիսիում`

— «Հանուն անկախ կյանքի» Վրաստանի սահմանափակ հնարավորություններով մարդկանց կազմակերպությունների կոալիցիայի նախագահ Գեորգե Ձենալձեն։

Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։

Հեռ.` +374 (10) 600-131, բջջ.` +374 (94) 18-3377։

«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։

Լրահոս
0