Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Նահապետյան. «Ընտանեկան բռնության մասին օրենքն ինչպես կար, այդպես էլ մնացել է»

© Sputnik / Asatur YesayantsАйк Наапетян
Айк Наапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ընտանեկան բռնության մասին օրենքի տրամաբանությունն ու նպատակը չի փոխվել։ Անդրադառնալով ՀՀ ԱԺ ներկայացված «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի կառավարության լրամշակած տարբերակին, ասում է «Հանուն ինքնիշխան վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը։
Հայկ Նահապետյան

Դեկտեմբերի 16-ին ԱԺ արտահերթ նիստում քննարկման դրված «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը մտահոգությունների տեղիք է տալիս։

«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, նպատակը մնացել է նույնը, քանզի վերնագրում փոփոխություն անելը, ենթադրենք`ընտանիքում համերաշխության վերականգնման մասին հայտարարություն անելը դեռևս չի նշանակում, թե փոխվում է օրենքի կարգավորման առարկան և նպատակը»,- ասում է «Հանուն ինքնիշխան վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը։

Օրենքի նախագծի տրամաբանությունն, ըստ նրա ուղղված է բացառապես բռնության հետևանքների վերացմանը և ոչ կանխարգելմանը։

Նահապետյանին առավելապես անհանգստացնում են օրինագծում տնտեսական և հոգեբանական բռնությունների մասին դրույթները, որոնք նրա դիտարկմամբ իրավապահներին հնարավորություն են տալիս միջամտելու ընտանիքի միջանձնային հարաբերություններին։

Լրահոս
0