Թել Ավիվի խանութի պայթյունից 5 մարդ է տուժել

© Sputnik / Karen YepremyanТель-Авив, Израиль
Тель-Авив, Израиль - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թել Ավիվի շինարարական նյութերի խանութներից մեկում որոտած պայթյունի հետևանքով տուժել է 5 մարդ։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Իսրայելի Թել Ավիվ քաղաքի ծայրամասում գտնվող խանութներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 5 մարդ այրվածքներ ու վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ շտապօգնության ծառայության հղումով։

Ոստիկանության տվյալների համաձայն՝ պայթյունի ձայնը լսվել է Թել Ավիվի կենտրոնական հատվածում։

«5 մարդու ցուցաբերվել է բժշկական օգնություն։ Մոտ 40 տարեկան տղամարդու վիճակը ծանր է, այրվածքները խորն են։ Եվս 3 մարդու ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն»,–տեղեկացրել են բժիշկները։

Լրահոս
0