ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. «Կառավարությունը պատրաստվում է առաջիկայում պետական պարտքի շե¬մը փոխել: Ավելին՝ կառավարությունը նոյեմբերի 23-ի իր նիստում արդեն հաս¬տատել է նախագծերն ու առաջիկայում դրանք կուղարկի Ազգային ժողով: «Պե-տական պարտքի մասին» գործող օրենքի համաձայն՝ ՀՀ-ն կարող է իր համախառն ներքին արդյունքի մինչև 60 տոկոսը հասնող պարտք ունենալ: Այդ շեմին հասնելու համար ընդամենը 1 տոկոս կամ 100-120 մլն դոլար է մնացել: Ռուսաս¬տանից զինտեխնիկա գնելու համար վերցվող 100 մլն դոլարն ու միջազգային ֆինանսական կառույցներից ակնկալվող գումարները 2018թ. մեծ թափով կավելացնեն մեր պետական պարտքը դեպի ՀՆԱ-ի 70 տոկոսը:
…2003թ. ՀՀ պետական պարտքը 1.1 մլրդ դոլարից էլ ցածր էր: 2008թ. արտաքին պարտքը 1.5 մլրդ դրամ էր, 2009թ. ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջին ալիքի ժամանակ կրկնապատկվեց և դարձավ 3 մլրդ դո¬լար: Իսկ հիմա մեր պարտքն արդեն 6.4 մլրդ դոլար է, ՀՀ յուրաքանչյուր քաղաքա¬ցու հաշվով ունենք 2150 դոլար պարտք: Եկող տարի պարտքի ավելացման հաշ¬վին այդ թիվն էլ կմեծանա: Այդ թիվը կմե¬ծանա նաև արտագաղթի հաշվին, պարտքի բեռը կրողները մնացողներն են: Եվ 2018թ. մեզանից յուրաքանչյուրը 2200 դոլար պարտք կշալակի:
Նշենք նաև, որ ՀՀ պետական կամ ար¬տաքին պարտքին զուգահեռ աճում է նաև միջազգային պահուստների մակար¬դակը: Դրանք այն գումարներն են, որոնք պետությունը, այսպես ասած, պահ է տա¬լիս միջազգային ֆինանսական կառույցներին: Այժմ այն կազմում է մոտ 2.1 մլրդ դոլար: Կարելի է ասել, որ այդ գումարը որոշ առումով, բայց ոչ ուղղակի կերպով, որպես երաշխիք կարող է լինել պարտք վերցնելու համար: Նոր արտաքին պարտ¬քեր վերցնելու համար մեր երկիրը պետք է համալրի նաև միջազգային պահուստնե¬րը, որպեսզի կայուն պահի իր վարկունա¬կությունը»,-գրում է թերթը: