Իրանաֆոբիայի դեմ հայկական արգելքը. Երևանը թույլ չի տա Թեհրանին վտարանդի դարձնել

© Sputnik / Asatur YesayantsПрезиденты Ирана Хасан Роухани и Армении Серж Саргсян
Президенты Ирана Хасан Роухани и Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Հայաստանը միջազգային քաղաքական դաշտում տեղի ունեցող ցանկացած, ամենաբարդ իրադրությունում էլ, երբեք չի լքի բարեկամ և դաշնակից Իրանին, պնդում է Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյանը:

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի երևանյան այցի քաղաքական ամենակարևորը մեսիջն այն էր, որ հյուրը շնորհակալություն հայտնեց հայկական կողմին միջազգային հարթակներում Իրանի սկզբունքներին աջակցելու համար:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին վստահեցրեց գործընկերոջը, որ միջազգային քաղաքական դաշտում Երևանը հանդես է գալիս 2015 թվականի հուլիսին Իրանի կողմից ստորագրած միջուկային ծրագրի համաձայնագրի լիարժեք կատարման կողմնակից:

Երբ Իրանը նյարդայնանում է, լավ բանի սպասել պետք չէ. ամբողջ տարածաշրջանի համար

ՀՀ արտգործնախարարի հայտարարությունը թերագնահատել պետք չէ գոնե այն պատճառով, որ Իրանի այսպես կոչված «միջուկային պայմանագրի» հետ կապված իրավիճակն իսկապես փակուղի է մտել:  Նույնիսկ Ռուսաստանի փորձառու արտգործնախարար Լավրովը բացեիբաց ասաց, որ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված պայմանավորվածությունները «տապալման» վտանգի տակ են:

Встреча глав МИД Армении и Ирана Эдварда Налбандяна и Мохаммада-Джавада Зарифа - Sputnik Արմենիա
Իրանի արտգործնախարար. մենք երախտապարտ ենք Հայաստանին միջազգային դաշտում աջակցության համար

Բայց չէ որ Սերգեյ Վիկտորովիչն ամենևին էլ խուճապի մատնվող մարդ չէ: Եվ, եթե նա`մարդ, որը մինչև վերջին պահն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի պայմանավորվածություններն ի կատար ածվեն, խոսեց իրական սպառնալիքի մասին, նշանակում է, որ դա ամենևին էլ վաղանցիկ վտանգ չէ:

Ավելին` Իրանը, որը անդադար փորձում է փակել հարցը, նույն օրը կոշտ և իր համար արտասովոր հայտարարություն արեց, իր բալիստիկ հրթիռների խոցման շառավղի վերաբերյալ: Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բրիգադի գեներալ Հոսեին Սալամին ասել էր, որ իրանական հրթիռների խոցման շառավիղը սահմանափակ է ոչ տեխնիկական հնարավորություններով, և որ հրթիռները Իրանը կարող է հեշտությամբ մինչև 2000 և ավելի կմ հեռահարությամբ խոցել:

Եվ չի արել Իրանը դա բացառապես այն պատճառով, որ Եվրոպայից երբևիցե վտանգ չի սպասել: Հայտարարությունը կոնկրետ էր և հասցեական, սակայն չէին նշվել այն եվրոպական երկրները, ում ուղղված էր դա:

Դե, իսկ եթե բանը հասել է նրան, որ նույնիսկ Իրանը, որը սովորաբար քաղաքական կատակլիզմների  ժամանակ միշտ զսպվածություն է պահպանել, հիմա սկսել է նյարդայնանալ և կոշտ հայտարարություններ անել, նշանակում է, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իրավիճակի կայունության հետ կապված  իսկապես ամեն ինչ վատ է:

Встреча МИД Армении Эдварда Налбандяна с премьер-министром Израиля Бениамином Нетаньяху - Sputnik Արմենիա
Երևանը Իրանի ստվերում. կփչացնի արդյո՞ք Իսրայելը հայ-իրանական հարաբերությունները

Դե, իսկ եթե հիշատակենք նաև Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի արտահայտությունն այն մասին, թե Թրամփը իրանատյացության հիստերիա է հրահրում, և ընդհանրապես ամեն ինչ անում է, որպեսզի Իրանից տարածաշրջանում բոլորը երես թեքեն, ապա կարելի է  հասկանալ` Թեհրանն իսկապես կոնկրետ տվյալներ ունի: ԱՄՆ-ի ընկերները (մի բառով ասած “Արևմուտքը”) մտադիր են իրավիճակը մինչև վերջ սրել:

Իրանը եվրոպական երկիր չէ, ոչ էլ առավել ևս Ամերիկա, որտեղ նախագահի յուրաքանչյուր մամուլի քարտուղար կարող է ասել մտքին եկածը: Այստեղ ամեն խոսքի հետևում լուրջ ուժեր են կանգնած` իշխանության ամենաբարձր ատյաններ, ընդհուպ մինչև այաթոլլա Համենեյը…

Եվրոպացիները հույս ունեն ինչ-որ բան գնել Իրանից, սակայն վախենում են ամերիկացիներից

Մերձավոր Արևելքում Իրանի հաղթանակը սիրիական իրադարձություններից հետո կանգնեցնելու ԱՄՆ-ի ձգտմանը միանալ ցանկացող ուժերն ավելի քան բավարար են: Իսրայելի մասին, հավանաբար, խոսելն ավելորդ է. Իրանի հետ նրանց փոխհարաբերությունները միշտ ակնհայտ են: Նրանց հաշտեցնել, հատկապես պատմական այս փուլում, պարզապես անհնար է:

Հավանաբար, նույնը կարելի է ասել նաև Սաուդյան Արաբիայի մասին, որը հնարավոր ամեն ինչ արել է, ընդհուպ մինչև ահաբեկչական և ծայրահեղական խմբերին ֆինանսավորելը, միայն թե Իրանին թույլ չտա տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնել: Սաուդյան Արաբիան ինքն է ձգտում դրան, և Սիրիայում Իրանի հաղթանակը, կարծես, սուր դանակ լինի:

Премьер-министр Армении Карен Карапетян встретился с спикером иранского Меджлиса Али Лариджани - Sputnik Արմենիա
Հայ-իրանական տնտեսական փոխգործակցության հարցում որևէ խոչընդոտ չկա. Իրանի Մեջլիսի նախագահ

Դրա համար էլ ամեն ինչ անում է, օգտագործելով նույնիսկ Իսրայելի հետ անհաշտությունը և ԱՄՆ-ի դիրքորոշումը, միայն թե պատերազմ հրահրի հենց այն տարածաշրջաններում, որտեղ դեմ չէր լինի ուժեղացնել իր ազդեցությունը: Ճիշտ է կողքից կարող է տպավորություն ստեղծվել, որ ոչ թե Սաուդյան Արաբիան է օգտագործում ամերիկացիներին, այլ հակառակը, և կարծես, դա ճշմարտությանն ավելի է նման:  Սակայն դա արդեն այլ զրույցի թեմա է: Ոչ Իրանի մասին:

Իսկ ինչ վերաբերում է Իրանի հետ Արևմուտքի դիմակայմանը, հավանաբար, պետք է ևս մեկ գործոն հաշվի առնել` Իրանի հետ «միջուկային համաձայնագրի» տակ ստորագրած երեք եվրոպական երկրներից կազմված ցուցակը: Խոսքը Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասին է, որոնք, կարծես թե ստորագրել են պայմանագիրը, սակայն միևնույն ժամանակ «ֆլյուգերի» քաղաքականություն են բանեցնում` անդադար ամերիկացիների կողմը նայելով:

Միթե նրանց ի նկատի ուներ, Իսրայելի հետ մեկտեղ, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը` զգուշացնելով, որ Իրանի հրթիռները հեշտությամբ կարող են հեռահարությունը մինչև 2000 կմ խոցման շառավղի հասցնել:

Եվ միթե այդ եվրոպական գերտերությունները չեն, որ մի կողմից փորձում են ամերիկացիներին շրջանցելով  Իրանի հետ առևտուր անել` տեխնոլոգիաներ վաճառելով և էներգակիրներ գնելով, իսկ մյուս կողմից` Վաշինգտոնին նայելով և իրենց իսկ ստորագրած միջուկային համաձայնագրի պատասխանատվությունը չստանձնելով:

Չէ որ ՄԱԳԱՏԷ-ն բազմիցս պաշտոնական հայտարարություն է արել, այն մասին, որ Իրանը լիովին պահպանում է միջուկային համաձայնագրի կետերը:

Հայաստանը իր բարեկամին և դաշնակցին դժբախտության մեջ չի թողնում

Այս առումով ավելի արժեքավոր է 2015 թվականի հուլիսին Արևմուտքի հետ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ստորագրած միջուկային ծրագրի մասին համաձայնագրի ամբողջական իրականացման սկզբունքին աջակցելու մասին այսօրվա հայտարարությունը, որը հնչել է ՀՀ արտգործնախարարի շուրթերից:

Газопровод - Sputnik Արմենիա
«Գազպրոմը» պատրաստ է մեծացնել գազի մատակարարումը Հայաստան, այդ թվում` Իրանից

Արժեքավոր է, քանի որ օրեր առաջ ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրած երկիրը, իհարկե, որոշակի ռիսկի է դիմում, աջակցելով այն հարևանին, որին Արևմուտքը փորձում է ներկայացնել որպես միջազգային վտարակ:

Բայց չէ որ խոսքը ոչ միայն և ոչ պարզապես հարևանի մասին, այլև բարեկամի, դաշնակցի, որի հետ Հայաստանը վերջին 25-30 տարվա ընթացքում, պատկերավոր ասած, քաղաքական ոլորանների վրա մի փութ աղ է կերել, և որը ծանր 90-ականներին նրան օգնության ձեռք է մեկնել:

Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի նման պահվածքը վկայում է այն մասին, որ երկիրն իսկապես իր սեփական քաղաքական գիծն ու ուղղվածությունն ունի:  Եվ ընդունում է սեփական, ոչ մեկից չկախված որոշումներ, ինչպես դա եղավ եվրոպական համաձայնագիրը ստորագրելու և Իրանի միջուկային համաձայնագրի վերաբերյալ դիրքորոշման ընտրության և այլնի պարագայում:

Եվ դրանով հայերն ապացուցում են, որ քաղաքական «ֆլյուգեր» չեն և երբեք դժբախտության մեջ չեն  թողնում բարեկամին և դաշնակցին: Թեկուզ, եթե նրա դեմ  հանդես գան, ցանկացած տարածաշրջանային կամ համաշխարհային գերտերություններ, որոնք սեփական քաղաքական շահերն են հետապնդում մեր տարածաշրջանում:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала