Սարգսյանը ստորագրեց տարկետումը սահմանափակող աղմկահարույց օրենքը

© Photo / official site of the President of RAПрезидент Армении Серж Саргсян
Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել, որոնցից մեկն էլ տարկետումը սահմանափակող օրենքն է:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 29-ին, ստորագրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահը ստորագրել է նաև Ազգային ժողովի ընդունած «Պաշտպանության մասին» և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքները:

студент вуз сессия абитуриент - Sputnik Արմենիա
Քանի ուսանող այս տարի կկարողանա օգտվել տարկետման իրավունքից

Հիշեցնենք` նոյեմբերի 15-ին խորհրդարանն ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներն ընդդեմ օրինագծի դասադուլ էին նախաձեռնել, որին միացել էին տասնյակ ուսանողներ։ Նախաձեռնության անդամներից 5-ը, դասադուլից բացի, նաև հացադուլ էին հայտարարել։

Նշենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխություններով չեղյալ է հայտարարվել տարկետումն այն ուսանողների համար, որոնք պետպատվերով են սովորում բուհերում։

 

Լրահոս
0