Ասուլիս. Աբգար արքային նվիրված շախմատային մրցաշար

© Sputnik / Asatur YesayantsПетрос Малян и Ваан Мардян
Петрос Малян и Ваан Мардян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նոյեմբերի 30-ին, ժամը 14։00–ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս, որի ընթացքում բանախոսները կխոսեն Աբգար արքային նվիրված շախմատային մրցաշարի մասին:

Ասուլիսի բանախոսներն են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը և Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական միությունների և ՀԵԵՄ ատենապետ Վահան Մարդյանը:

Արքայական խաղը նվիրված է հայոց առաջին քրիստոնյա արքային Ս. Աբգարին: Միջազգային երկու հայ գրոսմայստերները կխաղան քահանաների, զինվորների, ոստիկանների, հաշմանդամություն ունեցողների թեմական երիտասարդների հետ:

Ամենամյա մրցաշարն անցկացվելու է հինգերորդ անգամ:

Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։ Հեռ.` +374 (10) 600-131, բջջ.` +374 (94) 18-3377։

«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։

Լրահոս
0