Ձվի հարցը լուծվում է. Հայաստանին դեֆիցիտ չի սպառնում

© Sputnik / Asatur YesayantsЯйцо, яйца
Яйцо, яйца - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գյուղատնտեսության նախարարությունը վստահեցնում է, որ առաջիկայում կվերականգնվի ձվի գների նախկին մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Հանրապետությունում հավկիթի դեֆիցիտ չի սպասվում, և առաջիկայում շուկայում կվերականգնվի գների նախկին մակարդակը: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

Продуктовый магазин. Супермаркет - Sputnik Արմենիա
Դիմավորեք. թանկացումները դեռ նոր են գալիս

Հայաստանի թռչնաբույծների միության տվյալներով` դեկտեմբերի առաջին տասնօրյակից հետո տեղական ձվարտադրության ծավալները էականորեն կաճեն, օրական արտադրությունը կկազմի 2700 արկղ` մինչդեռ օրական միջին սպառումը կազմում է ընդամենը 2200 արկղ, ինչն ամբողջությամբ կապահովի ազգաբնակչության նախատոնական պահանջարկը:

Մասնագետների վերլուծություններով` նոյեմբեր ամսին տեղական արտադրությունը նվազել է 2017 թվականին հայտարարված կարանտինով պայմանավորված ինկուբացիոն ձվի ներկրումների անհնարինության պատճառով:

Ստեղծված իրավիճակը բերել է շուկայում ձվի թանկացման: Ըստ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ձվի շուկայում կատարված մոնիթորինգի արդյունքների՝ այս պահին գերիշխող առևտրային ցանցերում վաճառվող ձվի միջին գինը տատանվում է 65-70 դրամի սահմանում: Նախորդ ամիսների համեմատությամբ դիտարկվել է 2-3 դրամի գնային բարձրացում:

Շուկայում առաջացած բացը լրացնելու նպատակով այս պահին հանրապետության արդյունաբերական ձու արտադրող ընկերություններն իրականացնում են ձվի ներկրումներ ՌԴ-ից:

Առաջիկայում ձեռնարկված միրջոցառումների և տեղական ձվարտադրության ծավալների աճին զուգահեռ գները կկայունանան` վերականգնելով նախկին մակարդակը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը և Հայաստանի թռչնաբույծների միությունը մշտադիտարկումներ են անցկացնում շուկայում:

Լրահոս
0