Հայկական հետք. ինչպես հայերը ներխուժեցին Սիմփսոնների կյանք

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանրահայտ մուլտսերիալի երկրպագուներից մեկը տեսաշար է կազմել, որն ապացուցում է հայերի դերը «Սիմփսոնների» կյանքում:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. «Սիմփսոնները» հայտնի մուլտսերիալում բազմաթիվ անգամ հիշատակվում է հայերի մասին: Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերից մեկը՝ Էդմոն Առաքելյանը, համոզվել է դրանում:

«Այս տեսանյութի վրա ավելի քան մեկ ամիս եմ աշխատել, շատ ժամանակ պահանջվեց տեղեկություն որոնելու, տարբեր սերիաներում հայկական հետք գտնելու, տեքստերը թարգմանելու համար»,- իր էջում գրել է Առաքելյանը:

Նա նաև մեծ գումարներ է ծախել մուլտսերիալի սերիաների որակյալ տարբերակները գնելու համար:

«Սիմփսոնները» մուլտսերիալն ամենաերկարն է ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ, ավելի քան 27 տարի ցուցադրվում է եթերում:

Լրահոս
0