Ջիգարխանյանի նախկին կինը հայտարարել է, որ հղի է. Վիտալինան խուսափո՞ւմ է հարցաքննությունից

© Виталина Цымбалюк-Романовская/FacebookАрмен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская
Армен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան դրամայում նոր շրջադարձ է տեղի ունեցել: Թեև ամուսիններն ամուսնալուծվել են` մոռանալով իրենց հարաբերությունների ռոմանտիկ ժամանակաշրջանի մասին, այդուհանդերձ «քրեական» սյուժեն շարունակում է զարգանալ մեծ թափով:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ամեն կերպ խուսափում է հարցաքննությունից, պատճառաբանություններից մեկն էլ հղիությունն է, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը `հղում անելով լավատեղյակ աղբյուրներին:

«Վիտալինան համառորեն չի ներկայանում հարցաքննության: Նա հայտնել է, որ հղի է: Ասել է, որ բժիշկը խորհուրդ է տվել հանգստանալ, չի կարելի նյարդայնանա կամ հուզվել», — աղբյուրի խոսքն է մեջբերում պարբերականը:

Միևնույն ժամանակ, հայտնի չէ` Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հղիության վերաբերյալ որևէ ապացույց ներկայացրել է, թե ոչ: Քննչական մարմիներն իբր փորձել են պարզել տեղեկությունը, հարցում են ուղղել Վրաստանի այն բուժհաստատություն, որտեղ բուժում է անցել Վիտալինան, սակայն առայժմ պատասխան չեն ստացել, գրում է «Կոմսոմոլկան»:

Актер Армен Джигарханян - Sputnik Արմենիա
«Չար ոգին մեր կողքն է ապրում». ամուսնալուծված Ջիգարխանյանի առաջին հարցազրույցը

Պարբերականի տվյալով` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ քրեական գործ է հարուցվել Արմեն Ջիգարխանյանի գրասենյակում լրտեսական սարքի և թաքնված տեսախցիկի տեղադրման փաստի առիթով:

Բացի այդ, քրեական գործ է հարուցվել Արմեն Բորիսովիչի ղեկավարության տակ գտնվող թատրոնից (Վիտալինան այդ թատրոնում տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում) 80 մլն ռուբլու չափով պետական միջոցների հափշտակման համար: Հափշտակության մեջ կասկածում են թատրոնի հաշվապահին:

Ինչպես գրում է ԿՊ-ն, Վիտալինան, ամենայն հավանականությամբ, անձամբ չի ստորագրել կասկածելի փաստաթղթերը, այնուամենայնիվ հետաքննություն իրականացնող մարմինները նրան ուղղված հարցեր ունեն:

Մի քանի շաբաթ շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։ Նշենք, որ երեկ` նոյեմբերի 27-ին, Մոսկվայի Կունցևոյի 202-րդ շրջանի դատական տեղամասը բավարարել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության դիմումը։

Լրահոս
0