Կարեն Կարապետյանի PR-ը մեկնարկել է

© Sputnik / Karen Yepremyan Карен Карапетян в Национальном собрании РА, 08.02.2017
Карен Карапетян в Национальном собрании РА, 08.02.2017 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է Կարեն Կարապետյանի հետագա պաշտոնավարման հարցին` վստահեցնելով, որ նրա PR-ն արդեն մեկնարկել է։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. «2018թ. ապրիլին ընդառաջ սկսվել է վարչապետ Կարեն Կարապետյանի PR-ը: Պարզ է՝ նա ցանկություն ունի շարունակել պաշտոնավարումը: Նկատենք՝ նոր Սահմանադրության համաձայն՝ երկրի փաստացի ղեկավարը լինելու ՀՀ վարչապետը: Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը` նշելով, որ վարչապետի վրա է դրված երկրի արտաքին քաղաքականության, անվտանգության ու պաշտպանության բնագավառների պատասխանատվությունը:

«Բայց մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ իր պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում Կարեն Կարապետյանը երբևէ չի անդրադարձել արտաքին քաղաքականությանը և ուժային կառույցների գործունեությանը առնչվող խնդիրներին»,- նշված է հոդվածում:

Ըստ թերթի` նա երբեք չի խոսել այն մասին, թե ԼՂ խնդրի կարգավորումն ինքն ինչպես է պատկերացնում, չի խոսել ներքաղաքական կյանքի, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, թեև իշխող կուսակցությունում երկրորդ մարդն է և հավակնում է դառնալ առաջինը:

Լրահոս
0