Նոյեմբերի վերջին օրերը վայրիվերումներ են խոստանում. եղանակի տեսություն

© Sputnik / Asatur Yesayants, Aram NersesyanОсень в Ереване
Осень в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանները ներկայացրել են եղանակի հերթական կանխատեսումը, որի համաձայն` օդի ջերմաստիճանը կբարձրանա, հետո կրկին կնվազի։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 28-ի ցերեկը, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ին՝ օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Քամին կլինի հարավարևմտյան` 3-8 մ/վ արագության:

«Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-ի գիշերը կբարձրանա 3-4, դեկտեմբերի 1-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում նոյեմբերի 28-ի ցերեկը, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ին՝ օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը սպասվում են տեղումներ:

Այսօր` նոյեմբերի 29-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 7-9, գիշերային ժամերին —1-ից +1 աստիճան։

Լրահոս
0