Սիմոնյանը պատմել է Օլիվեր Սթոունի հետ ընթրելու մասին

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցГлавный редактор телеканала RT и Sputnik Маргарита Симоньян
Главный редактор телеканала RT и Sputnik Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարգարիտա Սիմոնյանն ու Տիգրան Քյոսայանն ընթրել են հանրահայտ ռեժիսոր Օլիվեր Սթոունի հետ:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Sputnik-ի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ու նրա ամուսինը՝ Տիգրան Քյոսայանը, ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի հետ խոսել են ռուսական պատմության մասին:

«Մոսկովյան ռեստորաններից մեկում ընթրեցինք Օլիվեր Սթոունի հետ: Քննարկեցինք սախալինյան ոստրեներն ու ռուսական պատմությունը, որի մասին նա, ցավոք կամ բարեբախտաբար, ավելի շատ բան գիտեր, քան մեզնից շատերը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Սիմոնյանը և լուսանկար հրապարակել:

Մարգարիտա Սիմոնյանը պարբերաբար հետաքրքիր լուսանկարներ ու պատմություններ է հրապարակում սոցցանցերում և Sputnik-ի ու RT-ի աշխատանքի մասին պատմում իր բաժանորդներին:

 

Լրահոս
0