Թուրքիան բաց տեքստով կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերությունները

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցСаммит НАТО в Брюсселе
Саммит НАТО в Брюсселе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամերիկացիները սպառազինում են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, ՆԱՏՕ-ն չի օգնում Սիրիայի հարցում, իսկ Անկարային այդ ամենը դուր չի գալիս:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունները պահպանելու համար մի շարք հարցեր է պետք պարզաբանել: Այդ մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, նոյեմբերի 29-ին ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը` մեկնաբանելով Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների ձեռք բերումը:

Президент Турции Реджеп Тайип Эрдоган во время встречи со сторонниками. Стамбул, Турция - Sputnik Արմենիա
Էրդողանի արցախյան «այրոցը». Թուրքիան Բաքվի համար հրթիռային second-hand է պատրաստում

Յըլդըրըմը երեք խնդիր է մատնանշել, որոնք առավել ցավոտ են Անկարայի համար` ԱՄՆ-ի աջակցությունը Քրդստանի աշխատավորական կուսակցության ապստամբներին, այդ թվում` զենքով, ԱՄՆ-ի ազդեցությունը թուրքական հասարակական կարծիքին, որը ժամանակի ընթացքում գնալով ավելի շատ հակաամերիկյան է գույներ ստանում, Վաշինգտոնի հրաժարումը «Հիզմեթ» հասարակական շարժման առաջնորդ, կրոնական գործիչ Ֆեթուլահ Գյուլենին արտահանձնելու վերաբերյալ, որին հայրենիքում անցյալ տարվա պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչ են համարում:

Թուրքիայի վարչապետի հանդիմանությունն ոչ միայն անմիջապես ԱՄՆ-ին էր վերաբերում, այլ նաև Հյուսիսատլանտյան դաշինքին: Բինալի Յըլդըրըմը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն Թուրքիային անհրաժեշտ օգնություն չի ցուցաբերել, սիրիական տարածքից կրակոցների ժամանակ:

«Հենց այդ պատճառով է Թուրքիան պայմանագիր է ստորագրել ռուսական С-400 ԶՀՀ ձեռք բերելու  համար», — հայտնել է Թուրքիայի վարչապետն` ընդգծելով, որ Թուրքիան որպես ինքնիշխան պետություն իրավունք ունի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իր տարածքները պաշտպանելու համար:

Մոսկվան և Անկարան С-400–ի մատակարարման վերաբերյալ վերջնական համաձայնության են եկել նոյեմբերի սկզբին, պայմանագիրը ստորագրված է: Գործարքի ընդհանուր արժեքը, «Ռոստեխի» տվյալներով, 2 մլրդ դոլար է կազմում: Թուրքիան արդեն կատարել է առաջին մուծումը:

Լրահոս
0