Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Մկրտչյան. «Անընդունելի է, որ պետությունը բացարձակ իշխանություն տա բուհերի ղեկավարությանը»

© Sputnik / Asatur YesayantsЛевон Мкртчян
Левон Мкртчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բուհական համակարգում իրականացվող բարեփոխումների ծրագրի առաջին փուլն ավարտված է։ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ամփոփել կատարված աշխատանքը։
Լևոն Մկրտչյան

2015թ-ին մեկնարկած «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագիրն ավարտված է։

2 տարի ԿԳ նախարարությունն աշխատել է բուհերը բաց, թափանցիկ ու բարեկիրթ դարձնելու, կոռուպցիան ու անբարեկիրթ բարքերը վերացնելու ուղղությամբ։

Ծրագրի առաջին փուլի արդյունքների ամփոփման ժամանակ նախարար Լևոն Մկրտչյանն ասաց, որ ծրագրի նպատակը ոչ թե բարեկրթության տարրական կանոններն են, այլ աշխատանքային բարեկրթությունը։

«Դասախոսը պետք է այնքան հարգի ուսանողին, որ սկսած անպատրաստ դասախոսություն կարդալուց մինչև այլ կոռուպցիոն երևույթներ, ինքն իր ներսում մերժի»,- ասաց Մկրտչյանը։

Բուհական բոլոր բարեփոխումներն ամրագրվելու են նաև օրենքով։ «Բարձրագույն կրթության մասին օրենքի» նախագիծն արդեն պատրաստ է և ներկայացվել է հանրային քննարկման։

«Օրենքի հիմքում ուսանողն է` իր բացարձակ ազատությամբ։ Անընդունելի է, որ պետությունը բացարձակ ինքնիշխանություն տա բուհերի ղեկավարությանը, իսկ բուհերի ներսում պահպանվեն ֆեոդալական կարգեր»,- նոր օրենքի տրամաբանությունը ներկայացնելով ասաց ԿԳ նախարարը։

Ծրագրի շրջանակում մշակվել է նաև բուհական էթիկական կանոնակարգ, վերապատրաստվել են բուհերի 150 աշխատակիցներ ու դասախոսներ։

Լրահոս
0