Հայ հոգևորականներն ու ոստիկանները կմրցեն շախմատիստների հետ. արքայի տոնը` արքայական խաղով

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցшахматы
шахматы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աբգար թագավորի անունը կրող շախմատի մրցաշարի ընթացքում միջազգային երկու հայ գրոսմայստերները կխաղան քահանաների, զինվորների, ոստիկանների, հաշմանդամություն ունեցողների թեմական երիտասարդների հետ:

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում Աբգար թագավորի անունը կրող շախմատի մրցաշար է անցկացվելու։ Այն կմեկնարկի դեկտեմբերի 5-ին։ Նախաձեռնողն ու կազմակերպիչը Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանն է:

Այս մասին այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը։

© Sputnik / Asatur YesayantsԱրարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյան և Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական միությունների և ՀԵԵՄ ատենապետ Վահան Մարդյան
Петрос Малян и Ваан Мардян - Sputnik Արմենիա
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյան և Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական միությունների և ՀԵԵՄ ատենապետ Վահան Մարդյան

Շախմատի նման մրցաշար անցկացվելու է հինգերորդ անգամ: Այս անգամ փոխվել է մրցումների անցկացման կարգը և ավելացել մասնակիցների թիվը:

Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ-ն 2018 թվականը հռչակել է «Երիտասարդության տարի»: Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդներն էլ, արձագանքելով այս ամենին, անցկացնելու են միջթեմական առաջին շախմատային մրցաշարը:

Визит президента Молдовы Игорь Додона в Армению: день 2 - Sputnik Արմենիա
Մոլդովայի նախագահին զարմացրել են Հայաստանում շախմատի զարգացման համար ստեղծված պայմանները

Ի տարբերություն նախորդ տարիների, մասնակիցների թիվը համարյա կրկնապատկվել է: Մրցումներին մասնակցելու են տարբեր թեմեր և տարբեր ոլորտներ ներկայացնող մարդիկ` զինվորներ, բժիշկներ, ոստիկաններ և այլն: Առաջին պարտիան անցկացնելուց հետո 60 մասնակիցներից հաղթողներն իրավունք կստանան մասնակցելու միաժամանակյա խաղի սեանսին, որի ընթացքում մրցաշարի մասնակիցները կմրցեն Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանի  և Զավեն Անդրիասյանի հետ:

Մրցումների մեկնարկից առաջ Sputnik Արմենիայում կայացած ասուլիսի ընթացքում Արարատյան Հանրապետական թեմի Ս.Սարգիս եկեղեցու և երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը և ՀԵԵՄ ատենապետ Վահան Մարդյանը նշեցին, որ այս արքայական խաղի մրցաշարը նվիրված է քրիստոնյա առաջին թագավոր Աբգարին, և առաջին անգամ այս մրցումներին մասնակցելու են բոլոր թեմերը: Իսկ հաջորդ տարի կազմակերպիչներն արդեն նախատեսում են անցկացնել շախմատային փառատոն:

Լրահոս
0