00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրիվանյան խաների այգիները, կամ ինչպես Հայաստանում խաղողի հին տեսակներ հայտնաբերեցին

© apetito.ucozВиноград
Виноград - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թմբային խաղողի այգիներում հին ժամանակներից կարող էին պահպանված լինել տեսակներ, որոնք վաղուց մոռացության են մատնվել։ Բայց հավանականություն կա, որ մի քանի տարուց մենք կրկին կհամտեսենք դրանք։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. Ե՛վ հին խաղողագործական գյուղերում, և՛ նույնիսկ քարաշեն Երևանում կղզյակներով դեռ ապրում են հին այգիները։ Ինչպես բաց երկնքի տակ գտնվող լաբորատորիաներ։ Այստեղ կան ազգային հին տեսակներ, որոնցից, ինչպես կարծում էին գիտնականները, միայն նկարագրություններն են մնացել։ Հենց այստեղ էլ, բնականաբար, ծնվում են նոր տեսակները, որոնք դեռ նկարագրված չեն։ Գյուղացի–այգեպաններն ամեն օր կտրելով ու փորելով դրանք չեն էլ պատկերացնում, որ ասենք, այս խաղողի մատը` «բուի աչքն» է, որն ուրիշ տեղ հնարավոր չէ գտնվել։ Իսկ այն մեկը` հայտնի տեսակի մուտացիա է, կամ արդեն նոր տեսակ է։

Вино - Sputnik Արմենիա
Հայկական գինին պետք է արտադրվի խաղողի հայկական տեսակներից

Թմբային մշակման հին խաղողի այգիներն այդպիսի բազմազանություն ունեն։ Դրանց կողքով անցնելիս նույնիսկ չենք էլ նկատի։ Իսկ դրանցից որոշները, հնարավոր է, «տեսել» են ոչ միայն հին Էրիվանն, այլ նույնիսկ երևանյան խաներին։

Դա չափազանցություն չէ։ Հին այգիները նույնիսկ ավելի հին են, քան պատկերացնում ենք` 200-250 տարի, իսկ գրականության մեջ նկարագրված են անգամ 300 տարվա պատմություն ունեցողներ, պարզաբանում է մեր երկրի խաղողագործության կենդանի լեգենդը` Դերենիկ Սաֆարյանը։

94–ամյա Սաֆարյանը մեծացել է այդպիսի խաղողի այգում, Երևանում` Դալմայի այգիներում։ Այս ամենի մասին նա պատմում է տոհմական խաղողագործի սիրով ու գիտնականի մանրակրկիտ իմացությամբ` Սաֆարյանը Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտական կենտրոնի առաջատար գիտաշխատող է։

Թմբային այգիներն անընդհատ փորելու կարիք ունեն, որպեսզի հողը մնա փխրուն ու միշտ շնչի։ Հենց այդ պատճառով նրանք ապրում են մի քանի անգամ ավելի երկար, քան ներկայիս շպալերայինները։

Հիմա Դալմայի այգիներից մի քանի կտոր է մնացել։ Մնացածը «բզկտել» են ու առևտրի կենտրոն և քոթեջներ սարքել։ Այդպիսի այգիները հատուկենտ հանդիպում են Աշտարակի նախալեռներում, Ոսկեվազ ու Օշական գյուղերու, ու Երևանի հարավում դեպի Եղեգնաձորի լեռներ։

Այդպիսի այգիներում Սաֆարյանն ու նրա կրտսեր գործընկեր Գագիկ Մելյանը հայտնաբերել են հայտնի տեսակների «երկվորյակներին» (դրանց նաև «կլոն» են անվանում), բայց` նոր հատկանիշներով։ Օրինակ` հայտնի Արարատի (Խաչաբաշ) տեսակը, բայց սև պտուղներով։ Կամ «Նազելին», որը նույնպես սեղանի տեսակ է ու սպիտակ է, բայց մի տեղ ձգված պտուղներով, իսկ մյուսում` արևից վարդագույն դարձած։

Նաև շատ զարմանալի գտածո կա` «բուի աչք» տեսակը, որի նմուշները խաղողագործները չունեին։ Հիմա դրա նմուշները, հին տեսակների «կլոնների» հետ, պահպանել են փորձնական հատվածներով։ Այնտեղ են նաև նոր գտածոները` լրիվ նոր տեսակներ, դեռ անանուն։

Գտած տեսակները Սաֆարյանն իր տանն է տնկում, իսկ հետո տեղափոխում է փորձնական այգիներ։ Դրանցից մեկի համար տարածք է առանձնացրել իրանահայ մասնավոր այգեգործը։ Մնացածը տնկել են Խաղողագործության գիտական կենտրոնում, Էջմիածինի մոտակայքում։

Գտածոներն ուսումնասիրելու են ու նկարագրելու։ Իսկ մի քանի տարուց մենք դրանք, գուցե, նույնիսկ համտեսենք։

Լրահոս
0