ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Հայտնի երգչուհի Ելենա Եսենինան Facebook սոցցանցի իր էջում ուղիղ եթեր է դուրս եկել, որպեսզի իր արվեստի երկրպագուների համար Հայաստանի մասին նոր երգ կատարի։
Երգչուհու ուղիղ եթերին հետևել է ավելի քան 500 մարդ։
Երգչուհու բաժանորդներն անմիջապես մեկնաբանել են Եսենինայի նոր երգը. «Կեցցես, շատ գեղեցիկ երգ էր և հաճելի ձայն», «Սրտանց էր», «Պետք է երկրորդ անգամ Հայաստան բառը կրկնել շեշտելու, գլխավոր իմաստը փոխանցելու համար։ Սա լավ լիրիկական երգ է անձրևի մասին»։
Ելենա Եսենինան Հայաստանում հայտնի է դարձել «Դե ինչ, Աշոտ» հիթի շնորհիվ։ Ավելի վաղ Ելենան հատուկ Sputnik Արմենիայի համար տեսահոլովակ էր ձայնագրել, որտեղ նա հայտարարել էր #АшотпозвониЛеночке հեշթեգով ֆլեշմոբի մասին` առաջարկելով ձայնագրել սեփական տեսահոլովակը: Հայ տղամարդիկ անպատասխան չէին թողել Լենայի կոչը:
Ելենա Եսենինան երիտասարդ երգչուհի է, բանաստեղծուհի ու երգահան, որն իր արվեստում համատեղում է փոփ ու ժողովրդական երաժշտության տարրերը։ Նա մի քանի հեղինակավոր մրցույթների դափնեկիր է, համագործակցել է հայտնի կատարողների հետ։