00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՊԿ գագաթնաժողովը Մինսկում. իրավիճակի կարգավորում Արցախում և «Վարձկան» օպերացիան

© Sputnik / Виктор Толочко / Անցնել մեդիապահոցСаммит ОДКБ в Минске
Саммит ОДКБ в Минске - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մինսկի գագաթնաժողովում ՀԱՊԿ անդամ–պետությունների առաջնորդները հաստատել են, որ հավատարիմ են հակամարտությունների կարգավորման և լուծման քաղաքական ու դիվանագիտական միջոցների գերակայության սկզբունքին։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարները հինգշաբթի Մինսկում կայացած գագաթնաժողովում հռչակագիր են ընդունել, որում դեմ են հանդես եկել միջազգային վեճերը «գունավոր հեղափոխությունների» և «հիբրիդային պատերազմների» միջոցով լուծելուն։

Գագաթնաժողովի միջոցառումներին մասնակցելու համար Բելառուսի մայրաքաղաք են մեկնել արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ, անվտանգության խորհուրդների ղեկավարներն ու անձամբ պետությունների ղեկավարները։ Մինսկի հանդիպման հիմնական արդյունքները ներկայացնում է Sputnik Բելառուսը։

Ահաբեկիչների ընդհանուր ցուցակ է կազմվել

Ավելի վաղ փորձագետները բազմաթիվ անգամ բարձրացրել են պայմանագրի անդամ-պետությունների համար ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցուցակի ներդրման անհրաժեշտության հարցը։ Մինսկում լուծվել է այդ հարցը։

«Այսօր աշխարհում որոշ պետություններ, կազմակերպություններ ահաբեկիչներին բաժանում են լավերի ու վատերի` խոսելով այն մասին, որ պետք է համագործակցել լավերի հետ վատերի դեմ պայքարում (…) Ահաբեկչական վտանգ կա, որի դեմ պայքարել է պետք։ Կարծում եմ, որ մենք այդ հարցում ևս լուրջ առաջընթաց ենք արձանագրել, սակայն դեռ շատ անելիքներ կան», — Մինսկում նշել է Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյը։

Նախարարն ընդգծել է, որ ՀԱՊԿ երկրները միատեսակ հայացքներ ունեն նոր մարտահրավերների դեմ պայքարում պետությունների միջև սերտ համագործակցության անհրաժեշտության գործում։

Անցկացվելու է «Վարձկան» օպերացիան

ՀԱՊԿ երկրներում ահաբեկիչների դեմ պայքարը չի սահմանափակվում ցուցակներ կազմելով և փորձի փոխանակմամբ։ Պետությունները հաջորդ տարի մտադիր են «Վարձկան» անվանումը կրող ընդհանուր հակաահաբեկչական զորավարժություններ անցկացնել։

© Official site of the President of RAՍերժ Սարգսյանը Մինսկի գագաթնաժողովում
Սերժ Սարգսյանը Մինսկի գագաթնաժողովում - Sputnik Արմենիա
1/6
Սերժ Սարգսյանը Մինսկի գագաթնաժողովում
© Photo : press office of the President of RF / Անցնել մեդիապահոցՄինսկի գագաթնաժողովում
Մինսկի գագաթնաժողովում - Sputnik Արմենիա
2/6
Մինսկի գագաթնաժողովում
© Official site of the President of RAՄինսկի գագաթնաժողովում
Մինսկի գագաթնաժողովում - Sputnik Արմենիա
3/6
Մինսկի գագաթնաժողովում
© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցՄինսկի գագաթնաժողովում
Մինսկի գագաթնաժողովում - Sputnik Արմենիա
4/6
Մինսկի գագաթնաժողովում
© Sputnik / Անցնել մեդիապահոցՄինսկի գագաթնաժողովում
Մինսկի գագաթնաժողովում - Sputnik Արմենիա
5/6
Մինսկի գագաթնաժողովում
© Sputnik / Անցնել մեդիապահոցՄինսկի գագաթնաժողովում
Մինսկի գագաթնաժողովում - Sputnik Արմենիա
6/6
Մինսկի գագաթնաժողովում
1/6
Սերժ Սարգսյանը Մինսկի գագաթնաժողովում
2/6
Մինսկի գագաթնաժողովում
3/6
Մինսկի գագաթնաժողովում
4/6
Մինսկի գագաթնաժողովում
5/6
Մինսկի գագաթնաժողովում
6/6
Մինսկի գագաթնաժողովում

«Սա նույնպես կապված է «Իսլամական պետության» շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Բոլորի համար հասկանալի է, թե մեր պետությունների քանի ներկայացուցիչ կա Սիրիայի, Աֆղանստանի և այլ պետությունների տարածքում, որտեղ զբաղվում են ահաբեկչական գործունեությամբ», — հինգշաբթի հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերյակովը։

«Վարձկան» օպերացիայի անցկացման հստակ ամսաթվերը դեռ որոշված չեն, բայց արդեն հայտնի է, որ այդ գործողությունների ժամանակ երկրները մշակելու են ահաբեկչական խմբավորումների, միայնակ ահաբեկիչների և չարագործների միավորումների սպառնալիքներին դիմակայելու միջոցներ։

Պայմանավորվել են հանդես գալ գունավոր հեղափոխությունների դեմ

ՀԱՊԿ երկրների ղեկավարների ընդունած վերջնական հռչակագրի համաձայն` պետությունները դեմ են միջազգային վեճերում սպառնալիքների և ուժի կիրառմանը։

«Մենք չենք ընդունում միջպետական խնդիրները և միջազգային վեճերը սպառնալիք կամ ուժ կիրառելով, միջազգային և միջեկեղեցական անհանդուրժողականության հրահրման և պետականությունն այլ մեթոդներով քանդելու ճանապարհով լուծելու ցանկացած փորձ, այդ թվում «գունավոր հեղափոխությունների» և «հիբրիդային պատերազմների» տեխնոլոգիաների կիրառմամբ», — նշված է հռչակագրում։

Բացի այդ, ՀԱՊԿ-ն կոչ է անում շուտափույթ կարգավորել Սիրիայում և Արցախում առկա իրավիճակը։

Կողմերը հաստատել են, որ հավատարիմ են հակամարտությունների կարգավորման և լուծման քաղաքական ու դիվանագիտական միջոցների գերակայության սկզբունքին։

«Միջազգային հարաբերություններում կոնֆլիկտային ներուժի պահպանման պայմաններում մեր պետությունները համոզիչ ջանքեր են ձեռնարկել, որպեսզի ՀԱՊԿ-ն ի վիճակի լինի երաշխավորված պատասխան ունենալ իր պատասխանատվության գոտում իրավիճակն ապակայունացնելու, խաղաղությունն ու անվտանգությունը խախտելու ցանկացած փորձի համար», — ընդգծված է փաստաթղթում։

ՀԱՊԿ-ն ստեղծվել է 2002թ.-ին, այժմ կազմակերպության կազմում վեց պետություն է ընդգրկված`Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ ՀՀ-ն ՀԱՊԿ-ի պայմանագիրը ստորագրել է 1992 թվականի մայիսի 15-ին։ Հայաստանը ՀԱՊԿ-ում նախագահում է 2015 թվականի սեպտեմբերից:

Լրահոս
0